Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Զալուժնիի վարկաբեկումը կարող է հանգեցնել ռազմական հեղաշրջման. Արեստովիչ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Վալերի Զալուժնիին վարկաբեկելու արշավը կարող է հանգեցնել ռազմական հեղաշրջման կամ «Մայդան-3»-ի։ strana.news-ի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
«Ո՞ւր է գնում սա: Տանում է նրան, որ իրավիճակը ինչ-որ կերպ կհանգուցալուծվի արտառոց ճանապարհով։ Ես ձեզ կասեմ, թե ինչ նկատի ունեմ արտասովոր որոշում ասելով. դա կա՛մ ռազմական հեղաշրջում է, կա՛մ «Մայդան-3»՝ պայմանական ասած, ինչ-որ ժողովրդական ընդվզում:
Կամ հանկարծ իշխանությունները խելքի կգան ու ինչ-որ արտառոց միջոցներ կձեռնարկեն՝ ազգային համաձայնության կառավարության, ազգային փրկության կառավարության նման մի բան ևայլն։ Կամ ընտրություններ։ Չորս տարբերակ։ Բայց պատերազմի ժամանակ ընտրություններն ինքնին արտառոց ճանապարհ են, քանի որ դրանք կկազմակերպվեն արտառոց պայմաններում, արտասովոր ձևով»,- հայտարարել է Արեստովիչը։
Նա նշել է, որ մյուս հարցն այն է, թե ինչպես դրանք կազմակերպել։
«Իրավիճակը հասել է նրան, որ մեր հայրենակիցներից նույնիսկ ամենախորաթափանցները սկսել են կռահել, որ երկրում ինչ-որ բան այն չէ։ Եվ երբ ինչ-որ բան այն չէր, վերևում գտնվողները սկսեցին մեղավորներ փնտրել: Դատելով Մարիանա Բեզուգլայայի և Դավիդ Արախամիայի նախաձեռնություններից՝ մեղավորը պարզվեց Զալուժնին է։ Եվ միևնույն ժամանակ Բորիս Ջոնսոնը»,- ասել է Արեստովիչը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայից հայտարարում են, որ Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինան կպարտվի
- ԵՄ-ն մտադիր է մինչև գարուն Ուկրաինայի զինված ուժերի 40 հազար զինվորական վերապատրաստել
- Ստոլտենբերգը՝ Ուկրաինայի մասին. Պետք է պատրաստվենք վատ նորությունների
- Ռուսաստանը և Ուկրաինան սկսել են խաղաղության գաղտնի բանակցություններ. Հերշ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան