Հասարակություն 08:15 04/12/2023 Հայաստան

«Ֆլայ Արնայի» 2 ինքնաթիռներից մեկը դուրս է գրվել հայկական ռեգիստրից եւ ուղարկվել Հնդկաստան. «Հետք»

Հայկական «Ֆլայ Արնա» («Fly Arna») ավիաընկերության («Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ) կողմից շահագործվող 2 հատ «Airbus A320» ինքնաթիռներից մեկը նոյեմբերի վերջին դուրս է բերվել Հայաստանի օդանավերի ռեգիստրից ու տեղափոխվել Շարժա, այնտեղից էլ՝ Հնդկաստան: Այս մասին գրում է «Հետք»-ը;

«2021 թ. դեկտեմբերին ՀՀ պետական գրանցում ստացած «Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որը հայ-արաբական համագործակցության արդյունք է, թռիչքներ իրականացնում է 2022-ի հուլիսից «Ֆլայ Արնա» ապրանքանիշի ներքո:

Մինչեւ վերջերս՝ նոյեմբերի 24-ը, ավիաընկերության շարժակազմում կար 2 հատ «Airbus A320» (հայկական գրանցումները՝ EK-YRB եւ EK-YRC): Սրանցից EK-YRB-ն ընկերության ավիապարկը համալրել է եւ հայկական գրանցում է ստացել 2022 թ. սեպտեմբերին, իսկ EK-YRC-ն՝ նույն տարվա դեկտեմբերին: Երկուսի գրանցումներն էլ վավեր էին 5-ական տարով՝ մինչեւ 2027 թ.: Նկատենք, որ 2022 թ. մայիս-դեկտեմբերին էլ հայկական փոխադրողը շահագործում էր EK-YRA գրանցումով եւս մեկ «A320»:

Նոյեմբերի 24-ին, երբ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն ներկայացրեց օդանավերի հայկական ռեգիստրում գրանցված բորտերի ցուցակը, պարզ դարձավ, որ EK-YRC-ն ապագրանցվել է Հայաստանի ռեգիստրից, այսինքն՝ ներկայում ընկերության շարժակազմում մնացել է միայն EK-YRB-ն, որը շարունակում է չվերթերը: Իսկ ահա EK-YRC-ն, ինչպես տեղեկանում ենք թռիչքներին առցանց հետեւող կայքերից, դեռ նոյեմբերի 9-ին էր Երեւանից մեկնել Շարժա:

Հիշեցնենք, որ «Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 49 %-ը պատկանում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ, ANIF - Armenian National Interests Fund), եւս 49 %-ի տիրապետում է ԱՄԷ Շարժա քաղաքում բազավորվող «Air Arabia» ավիաընկերությունը, չնայած փաստաթղթերով վերջինիս բաժնեմասի սեփականատեր է գրանցված Շարժայի օդանավակայանի միջազգային ազատ տնտեսական գոտում (SAIF Zone) գործող «International Business Company (FZE)» ընկերությունը, որը, ըստ էության, «Air Arabia»-ի խմբի կազմակերպություններից է: Մնացած 2 %-ի սեփականատերը լիբանանահայ գործարար, ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանն է (մանրամասները՝ այստեղ):

Այլ կերպ ասած՝ պատահական չէ, որ արդեն նախկին EK-YRC-ն նոյեմբերի սկզբին Երեւանից մեկնել է հենց Շարժա: Ավիացիոն տեղեկատուների համաձայն՝ 2007 թ. թողարկված այս օդանավը, որը մինչեւ Հայաստան բերվելը շահագործվել էր Իսպանիայում, ԱՄԷ-ում ու Եգիպտոսում, կրկին գրանցվել է ԱՄԷ-ում՝ «Air Arabia»-ի կազմում (A6-AQH)»,- գրում  է «Հետքը»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:57
Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն. Նիկոլայ Գրիգորյան
«Երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու...
Աղբյուր` Panorama.am
11:22
ՀՀ և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:13
Էնդոկրինոլոգը թվարկել է ամանորյա սեղանի ամենավնասակար ուտեստները
Կան սննդային խմբեր, որոնք կարող են փչացնել տոնը։ Այս մասին նախազգուշացրել է Եվրոպական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Կամիլյա Տաբեևան։...
Աղբյուր` Panorama.am
11:00
Լուռ տառապողները՝ կանայք հանքարդյունաբերության ոլորտում
Լոռու մարզի Մեծ Այրում, Շնող, Ախթալա և Թեղուտ համայքներում իրականացված ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ կանանց շրջանում տագնապալի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Հայրս ադրբեջանական բանտում «ամբողջովին մեկուսացված է». Ռուբեն Վարդանյանի որդի
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ավելի քան մեկ տարի գտնվում է Ադրբեջանում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Աբրահամյան
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ ցույց է տալիս, որ երևացող անհամաձայնությունները...
Աղբյուր` Panorama.am
10:19
Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով
2024 թվականի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին ժամը 13:20:30 տեղական ժամանակով
Աղբյուր` Panorama.am
10:06
Յուրաքանչյուրը կարող է պահանջել ավտոկայանատեղիների նախկինում գործած սակագնի և անվավեր ճանաչված սակագնի միջև առկա տարբերությունը. փաստաբան
Երևանի քաղաքապետարանը «կարմիր գծերի» թանկացման գործով պարտվելով դատարանում` հետաձգեց տրանսպորտի թանկացումը
Աղբյուր` Panorama.am
09:52
ԱՄՆ կառավարությունը դադարեցրել է աշխատանքը
Միացյալ Նահանգների կառավարությունը դադարեցնում է աշխատանք այն բանից հետո, երբ Սենատը չի կարողացել ընդունել բյուջեի ժամանակավոր օրինագիծը մինչև...
Աղբյուր` Panorama.am
09:33
Տոնական օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
Տոնական օրերին՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ը ներառյալ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է...
Աղբյուր` Panorama.am
09:25
Քաջարան-Մեղրի ճանապարհին «Mitsubishi»-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր սահել ձորը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Ինչու է Նարեկ Ղահրամանյանը ևս հայտնվել կուսակցական մամլիչ ուշադրության կենտրոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ևս հայտնվել է կուսակցական մամլիչ ուշադրության կենտրոնում`...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Ֆուտզալի ազգային հավաքականի մարզչի և ՖԱՖ-ի ներկայացուցիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Առաջին հայկական ճակատ»-ի՝ ՖԱՖ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ՀՖՖ-ի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Հրապարակ». Ամեն գնով ուզում են պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձևական կարգավիճակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական-պետական գործիչները ցանկանում են ամեն գնով պահել Արցախի պետական ինստիտուտների...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի
«Փաստ» թերթը գրում է. «Տարիներ շարունակ Փաշինյանն անընդհատ խոսում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին, բայց միակ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանը լծվել է նախարարության կարիքների համար...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքեր
«Հրապարակ» թերթը գրում է. «Թմրանյութերի տարածումը բանակում փակ թեմա է՝ որևէ պաշտոնական հրապարակում երբևէ չի արվում։ Բայց...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ինչու է Սրբուհի Գալյանն ազատել բոլոր փոխնախարարներին
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերի ամենաակտիվ քննարկվող թեմաներից մեկը վերաբերում է արդարադատության համակարգում...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը պատրաստվում է հաղորդում...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ արտահերթ նիստը, որը այս շաբաթ էր...
Աղբյուր` Panorama.am
08:41
Գերմանիայում աhաբեկչnւթյшն մեջ կասկածվողը սաուդցի հակաիսլամ ակտիվիստ է
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառում ամբոխի մեջ մխրճվելու մեջ կասկածվող տղամարդը փախստական ​​է ճանաչվել 2016 թվականին։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
08:27
Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օրն է
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում են Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օրը։ Աբգար հայոց արքան...
Աղբյուր` Panorama.am
23:27
Կայացել է ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 23-րդ նիստը
կառավարությունից հայտնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է...
Աղբյուր` Panorama.am
22:59
Սիրիայում, ինչպես և Հայաստանում արևմուտքի՝ ԱՄՆ կամ ԵՄ ազդեցությունը, անցնում է Թուրքիայի շահերի տիրույթով. Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Սիրիայի նոր դե ֆակտո ղեկավարն երեկ BBC-ին տված հարցազրույցում ասում էր, որ...
Աղբյուր` Panorama.am
22:48
Հերթական բողոքի ակցիան տեղի է ունենում Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հակակառավարական ցույցն է ընթանում, Ռուսթավելի պողոտան արգելափակված է։ Այդ մասին ակցիայի վայրից...
Աղբյուր` Panorama.am
22:35
Մեքենաների բախումից «BMW» մակնիշի ավտոմեքենան այրվել է, վարորդը՝ հոսպիտալացվել
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 20-ին, ժամը 18:51-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
22:25
Ինչ փորձել է Բաքուն անել մինչև 2018 թվականը` ակտիվ դիվերսիոն պատերազմների միջոցով` բերանին կերել է. Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է Ներկայիս իրողությունները, առավել քան երբևէ, ապացուցում են, որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան
15:56 20/12/2024

Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}