ARARAT թանգարանը՝ World Travel Awards-ի մրցանակակիր
ARARAT թանգարանը ճանաչվել է «World Travel Awards» մրցանակաբաշխության կրկնակի մրցանակակիր աշխարհի լավագույն «Brandy Distillery Tour» անվանակարգում։
ARARAT թանգարանը մայրաքաղաքի ամենաշատ այցելվող թանգարաններից մեկն է և հանդիսանում է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամ։ Այն տարածաշրջանի բացառիկ թանգարաններից է, որը պահում, ուսումնասիրում, իմաստավորում և ներկայացնում է հայկական կոնյակագործության պատմությունը։ Թանգարանում է ամփոփված հայկական կոնյակի ժառանգության ողջ ուղին, որտեղ ներկայացվում է կոնյակի արտադրության բարդ և ստեղծագործ ճանապարհը՝ համակցելով այն կոնյակի համտեսի նուրբ ծիսակարգով։
Հարկ է նշել, որ «World Travel Awards» մրցանակը ARARAT թանգարանի թվով չորրորդ մրցանակն է, որը ևս մեկ անգամ նշանավորում է թանգարանի գերազանցությունը ոլորտում։ 2022 թվականին ARARAT թանգարանը նվաճել է երկու մրցանակ՝ նախ ճանաչվելով որպես Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour», այնուհետև արժանանալով նույն անվանակարգի աշխարհի լավագույն մրցանակին: Այս տարի ևս թանգարանը արժանացել է Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour 2023» մրցանակի։
ARARAT թանգարանը շնորհավորում է տուրիզմի ոլորտում հաջողություն գրանցած հայկական բոլոր կազմակերպություններին, որոնք նույնպես արժանացել են միջազգային ժյուրիի բարձր գնահատականին։
World Travel Awards մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993 թվականին և միտված է նշանավորելու ճամփորդական, տուրիզմի և հյուրընկալության ոլորտների լավագույն մոտեցումները։ Միջազգայնորեն ճանաչված World Travel Awards մրցանակը տարիների ընթացքում դարձել է ոլորտի կատարելագործությունը վկայող կնիք։
Հարակից հրապարակումներ`
- ARARAT լեգենդար հայկական կոնյակների հովանու ներքո Տիգրան Ձիթողցյանի ցուցասրահում տեղի ունեցավ հատուկ երեկո
- ARARAT թանգարանը կրկին առաջադրվել է միջազգային հեղինակավոր World Travel Awards մրցանակաբաշխությանը
- ARARAT թանգարանն արժանացել է World Travel Awards մրցանակի
- ARARAT կոնյակի նվաճումները
- Երբ միաձուլվում են զգացմունքը, բնությունն ու բարձր ճաշակը, ծնվում է ARARAT Honey-ն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան