Անաիս Սարդարյանն ահազանգում է՝ նույնիսկ գումարով իրեն տարածք չեն տրամադրում
Դերասանուհի Անաիս Սարդարյանն ահազանգում է, նույնիսկ գումարով չի կարողանում տարածք գտնել, մինչդեռ ինքն ընկերների հետ նախատեսել էր ամանորյա միջոցառում զոհվածների երեխաների համար։
«Ձեռքերս դողում են, շունչս կտրվում է։ Մենք երկրո՞ւմ ենք ապրում, թե՞ բառդակնոցում»,-իր վիճակն այսպես է ներկայացնում դերասանուհին, որի նախաձեռնությամբ տեղահանված բազմաթիվ արցախցի ընտանիքներ օգնություն են ստացել։
Սարդարյանն ասում է՝ տարածք են խնդրել «Արամ Խաչատրյան» համերգասրահից, ստացել են մերժում։ Դիմել են ԿԳՄՍ նախարարություն։ Ըստ նրա, այստեղ իրեն պատասխանել են, որ իրենք որևէ կապ ու գործ չունեն դրա հետ։
Անաիսի խոսքով, իրենք դիմել են համերգասրահի տնօրինությանը։ Այստեղ ասել են, կարող են տարածք տրամադրել միայն գումարով։ Ընկերների միջոցով կարողացել են հավաքել պահանջվող մոտ 2 մլն դրամը, սակայն համերգասրահի տնօրեն Ն. Նազարյանը Ա. Սարդարյանին տեղեկացրել է՝ նույնիսկ գումարով չեն կարող տալ, «վերադասը չի թողնում»։
«Թուրքեր, ո՞նց կարաս դուք իմ հայրենկիցը լինեք»,-արտասվելով բարձրաձայնում է նա։
Հրապարակած հաջորդ տեսանյութում դերասանուհին նշում է՝ չի ուզում հավատել, որ իրեն տարածք չեն տալիս, քանի որ իշանամետ չէ։