Ձեզանից բացի ոչ ոք չի վկայակոչում այդ օրենքը, նույնիսկ՝ Ալիևը. Արծվիկ Մինասյանը՝ Վահագն Ալեքսանյանին
«Եթե ձեր տրամաբանությամբ նայենք՝ ՀՀ ԱԺ քվեարկությամբ ընդունված օրենքն ավելի քիչ արժեք ունի, քան հայտարարությունը՝ թեկուզ երկրի ղեկավարի կողմից, արդյոք այդ տրամաբանությունը տրամաբանական եք ամարում»,-ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «ՀայաՔվե»-ի ներկայացրած օրենսդրական նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսյանյանը՝ ակնարկելով 2010թ.-ն ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը։
Վերջինս հետաքրեքրվեց, թե արդյոք տրամաբանական է համարում ռուս քարոզիչների և իր թիմակիցների կարծիքը, որ Արցախում տեղի ունեցած վերջին իրադրաձություններն իրականում Պրահայում տեղի ունեցած հայտարարությունների հետևանք են։
«Արդյոք դուք չեք գտնում, որ այն, ինչը որ անում եք, պարզապես մանիպուլյացիա է, թե 2010 թվականի «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որին դուք եք քվեարկել, պարոն Մինասյան, թե՛ Ստամբուլյան խարտիան»,-հարցրեց Ալեքսանյանը։
ՔՊ-ական պատգամավորը հարցրեց, որ եթե «ՀայաՔվե»-ի օրենքն ընդունվի, արդյոք Ստամբուլյան խարտիան ստորագրելը քրեորեն պատժելի է լինելու։
Արծվիկ Միանսայնը հայտնեց, որ Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը իր ներկայացրած քաղաքական ուժի համար սկզբունքային գործընթաց է հայ ժողովրդի անվտանգության տեսնակյունից, հետևաբար՝ ցանկացած հայտարարություն, որը դեմ է այդ սկզբունքին, մերժելի է։
Ընդդիմադիր պատգամավորն ընդունեց, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում իրոք խնդրահարույց ձևակերպումներ կան և պետք է ուսումնասիրել, թե ով է եղել դրանց հեղինակները։
Մինասյանը հայտնեց, որ ներպետական այս օրենքը չի կարող միջազգային հարաբերություններում այն էլ տարածքային հարցերում կարևոր հիմք լինել։
«Պատահական չէ, որ ձեզանից բացի ոչ ոք չի վկայակոչում այդ օրենքը, նույնիսկ Ալիևը չի վկայակոչում այդ մեր ընդունած օրենքը»,-հայտարարեց Մինասյանը։
Նա ասաց, որ նույն օրենքում կա ձևակերպում այն մասին, որ Լաչինի հատվածը ԼՂՀ-ի հետ սահման է։
«Հայաստան» խմբակցության քարտուղարը հայտարարեց, որ ընդդիմությունը Արցախի դեմ վերջին ադրբեջանական ագրեսիան կապում է Պրահայի հանդիպման հետ՝ հիմնականում արտաքին քարոզչական նպատակով, ոչ թե ներքին սպառման համար։
Հարակից հրապարակումներ`
- Իշխող ուժը պետք է առաջարկի այլ ճանապարհային քարտեզ, կամ հրաժարական տա և հեռանա. Արծվիկ Մինասյան
- «Հայաքվե» նախաձեռնությունը քաղաքացիներին կոչ է անում երկուշաբթի ժամը10:00-ին գնալ ԱԺ-ի դիմաց
- «Փաստ». «Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացվում է նոր կապիտուլյացիային
- «Հայաքվե» նախաձեռնությունն անհրաժեշտություն է հատկապես ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ներկա իրավիճակում. Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան