Իշխող ուժը պետք է առաջարկի այլ ճանապարհային քարտեզ, կամ հրաժարական տա և հեռանա. Արծվիկ Մինասյան
«Առաջին անգամ հաջողված նախադեպ ունենք, երբ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացվում է 50 հազար ստորագրությունը, ինչն անհրաժեշտ է Սահմանադրությամբ»,-ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայատրարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ներկայացնելով «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին խմբակիցության ներկայացրած հայտարարության նախագիծը։
Նա նշեց, որ առաջին անգամ է, որ 58 հազար քաղաքցու ստորագրությամբ հանրությունն օրենդրական նախաձեռնություն ներկայացրել, ինչն ամարագրված է հայտարարության մեջ։
«Հատկապես այս նախաձեռնության արժևորումը նրանում է, որ ազգային կարևորագույն հարցրեին է վերաբերում։ Այն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքի անվարեպահ ճանաչումը և դրա դեմ ուղղված որևէ գործողություն դատապարտելի համարելը, քրեորեն պատժելի արարք որակելը և Հայոց ցեղասպանության դեմ իրականացվող գործողությունները քրեականացնելը»,-Ասաց Մինասյանը։
Նա պազաբանեց, որ քրեորեն պատժելի է համարվում այն բոլոր գործողությունները, որոնք նպատակաուղղված են նսեմացնելու Հայոց ցեղասպանության փաստը, դրա ճանաչումը կամ հետևանանքերի վերացմանն ուղղված աշխատանքները։
«Սա կարևոր գործիք է այն քաղաքական ուժերի հանդեպ վերահսկուղություն իրականացնելու, որոնք նախընտրական ծրագրերում և իրենց հայտարարություններում ամրագրել են նորմեր, որոնք անհրաժեշտ է նաև քաղաքացիների կողմից ընթացիկ վերահսկողություն իրականացնելու առումով»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար։
Միանասյանը հայտնեց, որ հայտարարության մեջ մեջբերվել են ՀՀ ԱԺ բոլոր երեք խամբակցությունների նախընտարական ծրագրերում և կառաավրության ծարագրում ներառած են Արցախի ինքնորոշման, նա իրավունքի հարցը։
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ եթե քաղաքական ուժերն իրենց նախընտարկան ծարագրում հայտարարում են, բայց իրականում այն չեն իրականացնում, ապա ստացվում է, որ խաբում են քաղաքացիներին։
«Միջազգային ասպարեզում էլ ընկալվում է, որ ԱԺ մտած քաղաքական ուժերը ժողովրդին մի բան են խոստանում, բայց գալիս են իշխանության, կամ Աժ և իրականացնում են լրիվ հակառակը»,- հայտարարեց Մինասյանը։
Նրա խոսքով՝ իշխանության գլուխ կանգնած քաղաքական ուժը կա՛մ պետք է փոխի իր նախընտարկան ծրագրերում առկա դրույթները, կա՛մ պետք է հրաժարական տա։
«Եթե մեծամասնություն կազմող ՔՊ-ն իր որոշմամբ է մեծ հաշվով հնարավորություն տալու այս հայտարարությունը ընդունել կամ մերժել՝ կամ պետք է առաջարկի նախընտրական ծարգրի և կառավարույթյան ծրագրով ամրագրված և ստանձնած պարտավորության այլ ճանապարհային քարտեզ, եթե դա էլ չի անում, բնականաբար, վերջին լուծումը մնում է հրաժարական և հեռացում»,-Հայտարարեց Մինասյանը
Հարակից հրապարակումներ`
- «Հայաքվե» նախաձեռնությունը քաղաքացիներին կոչ է անում երկուշաբթի ժամը10:00-ին գնալ ԱԺ-ի դիմաց
- «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենա «ՀայաՔվե»-ի քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությունը
- «Հայաքվե» նախաձեռնությունն անհրաժեշտություն է հատկապես ՀՀ և Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական ներկա իրավիճակում. Օհանյան