Որևէ երկիր չի կարող էս ձեր մեղմ, խոնարհ, հեզ խոսքերը հիմք ընդունելով՝ պատերազմ չհայտարարել. Արծվիկ Մինասյան
«Դուք եթե վկայակոչեք որևէ մեկ փաստ, որ ձեր ասած միջոցը՝ Արցախի մասին չխոսելը, չբարձրաձայնելը, որևէ կերպ զսպել է թշանամուն, ապա, ես գուցե վերանայեմ մոտեցումս, բայց դուք չեք կարող որևէ փաստ ասել»,-ԱԺ-ում «ՀայաՔվե»-ի ներկայացրած օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Պապոյանը մինչ այդ հայտարարեց, որ «ՀայաՔվե»-ի օրենքի նախաձեռնության ընդունումը պատերազմի ռիսկ է առաջացնում, քանի որ խոսվում է հարևան պետության մի մարզի մասին։
«Հակառակը, ինչքան դուք չեք խոսել դրա մասին, այնքան թշնամին ավելի շատ է ուզել, հիմա էլ է ավելի շատ ուզում։ Գիտեք պատճառը որն է՝ որ դուք նահանջ եք արաձանագրել հենց այս հիմանական սկզբունքից»,-արձագանքեց Մինասյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հյատարարեց, որ Արացախը Ադրբեջանի մարզ չէ, և շատ երկրներ չեն չանաճել Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։
«Մեր ասածը սա է՝ մի արեք էդ բանը։ Ձեր հիշատակած որևէ երկիր Ադրբեջան կլինի, Թուրիքիա կլինի, չի կարող էս ձեր մեղմ, խոնարհ, հեզ խոսքերը հիմք ընդունելով՝ պատերազմ չհայտարարի կամ պատերազմական գործողություն չանի»,-հայտարարեց Մինասյանը և, փաստելով, որ եթե ժողովուրդը միասնական է և ուժեղ, ապա պետք է զիջումների չգնալ, հավելեց. «Կյանքը ցույց է տվել մի շատ կարևոր բան, երբ դու անընդհատ զիջում ես, քո հակառակարոդն անընդհատ բամփում է քո գլխին»։
Մինասյանը հիշեցրեց, որ Հայաստանը ունի մոտ 150 միջազգային պայմանագիր, որոնց մեծ մասում, որեպս վերապահում՝ հիմնականում Ադրբեջանի կողմից, նշված է այն մասին, որ Արցախի Հանրապետությունը հետևանք է Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների՝ ի պատսխան Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշան իրականացման։
Հարակից հրապարակումներ`
- Ձեզանից բացի ոչ ոք չի վկայակոչում այդ օրենքը, նույնիսկ՝ Ալիևը. Արծվիկ Մինասյանը՝ Վահագն Ալեքսանյանին
- Իշխող ուժը պետք է առաջարկի այլ ճանապարհային քարտեզ, կամ հրաժարական տա և հեռանա. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան