Գյուլումյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 7-ին. ՄԻԵԴ
Դեկտեմբերի 7-ին՝ հինգշաբթի օրը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կկայացնի «Գյուլումյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՄԻԵԴ-ից։
Դատարանից հիշեցնում են՝ գործով դիմումատուներն են ՍԴ նախկին անդամներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը։
Նշվում է, որ տիկին Գյուլումյանը նախկինում նաև եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր։
Գործը վերաբերում է Սահմանադրական դատարանում դիմողների լիազորությունների դադարեցմանը` սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք ենթակա չեն դատական քննության. իրադարձությունները տեղի են ունեցել «Թավշյա հեղափոխությունից» հետո։
Հիմնվելով Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի վրա (արդար դատաքննության իրավունք), 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 14 (խտրականության արգելում) և 18-րդ (իրավունքների սահմանափակումների կիրառման սահմանափակում) հոդվածները՝ դիմումատուները բողոքում են, մասնավորապես, որ մուտք չունեին դատարան՝ վիճարկելու իրենց լիազորությունների դադարեցումը, և որ այդ դադարեցումը կամայական էր:
Նրանք նաև բողոքում են իրենց ապագա եկամուտների կորստից։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ նկատմամբ հարձակումն առաջին իսկ պահից մտածում էի՝ ինչ-որ պայմանագիր վավերացնելու համար այս իշխանությանը մեծամասնություն է պետք. Գյուլումյան
- Ինչո՞ւ է պետք դատական անկախությունը և ի՞նչ պետք է անել դրա համար. Ալվինա Գյուլումյանի կարծիքը
- Արփինե Հովհաննիսյան. Ալվինա Գյուլումյանի լիազորությունները չեն դադարել, ինչքան էլ ձեզ գժի տեղ դնեք
- Ալվինա Գյուլումյանն այսօր գնացել է աշխատանքի
- Ալվինա Գյուլումյանը ընտրվել է Սահմանադրական Դատարանի փոխնախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին