Հայաստանի ԶՈՒ ներկայացուցիչների մուտքը Լիտվիա կարգելվի 2024թ․-ից
Լիտվայի ՊՆ-ն Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում որտեղից չեն կարող զինվորականներ մուտք գործել Լիտվա։ Լիտվայի Պաշտպանության նախարարությունից հայտարարում են, որ նման արգելքը պայմանավորված է երկրի ազգային անվտանգության շահերով։
Մինչ Լիտվայի օրենսդիրները դիտարկում են ուղղումներ, որոնք արգելելու են երկրի զորքերին մեկնել ոչ բարեկամ երկրներ, պաշտպանության նախարարությունն առաջարկել է ցուցակում ներառել ոչ միայն Ռուսաստանը և Բելառուսը, այլև Չինաստանը և Մոլդովայի Մերձդնեստրի շրջանը:
Նախարարությունը Կառավարության համար մշակել է բանաձև՝ հաստատելու օտարերկրյա այն երկրների կամ տարածքների ցանկը, որոնց կարգելվի պրոֆեսիոնալ զորքերի մեկնել ոչ աշխատանքային նպատակներով: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հունվարին։
Արգելված երկրների ցանկում կներառվեն Ռուսաստանը և նրա օկուպացված Ղրիմը, Բելառուսը, ինչպես նաև Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Մոլդովայի Մերձդնեստրի շրջանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Վրաստանի Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանները։
Պետք է սահմանվի, թե բանակում ծառայող քաղաքացիներին ինչ դեպքերում կարող է տրվել այդ երկրներ այցելելու թույլտվություն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան