Ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը. Մենուա Սողոմոնյան
««Հայաքվեն» ժողովրդի պրոեկտն է»,- ԱԺ դիմաց «Հայաքվե» նախաձեռնության ակցիայի ժամանակ ասաց նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
Նա նշեց, որ ՔՊ-ն դրժել է իր նախընտրական խոստումները, կառավարության ծրագիրը չի իրականացնում, իսկ դա նշանակում է, որ ժողովրդի քվեով յուրացրած իշխանությունն ուղղակի յուրացրել է։
«Մենք այս օրակարգը տաք ենք պահում։ Սա ժողովրդի օրակարգն է։ Ժողովրդի իշխանությունը յուրացվել է և անկախ նրանից, թե այսօր քվեարկությունն ինչ արդյունքներ կունենա, այս հարցը մնում է առկախված։ Ժողովրդից գողացված, ժողովրդից յուրացրած իշխանության հարցը մնում է առկախված, մնում է կախման կետերի վրա։
Մենք դնում ենք այդ կախման կետերն ու այդ օրակարգը միշտ թարմ ենք պահելու, որ ժողովրդի իշխանությունը յուրացված է, որ ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը»,- ասաց Մ.Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը։ Իսկ ԱԺ դիմաց հավաքված են նախաձեռնության անդամներն ու նախաձեռնությանն իրենց ստորագրություններով միացած քաղաքացիները։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագրին. Չալաբյան
- «Հայաքվե» նախաձեռնությունը քաղաքացիներին կոչ է անում երկուշաբթի ժամը10:00-ին գնալ ԱԺ-ի դիմաց
- ՔՊ-ն բացահայատ ցանկանում են ձախողել մեր օրենքի նախագծի ընդունումը. Չալաբյան
- Եթե «Հայաքվե»-ի օրինագծին ԱԺ-ում հայտնված ուժերը դեմ են, հետևաբար լեգիտիմ չեն. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան