Ես 5-րդ շարասյան տեղը մինչ օրս էլ չգիտեմ. Տիրան Խաչատրյան
«Ես 5-րդ շարասյան տեղը մինչ օրս էլ չգիտեմ, եթե Նիկոլ Փաշինյանը գիտի, ինչու չի կոնկրետ նշում, թե ովքեր են այդ 5-րդ շարասյան պարագլուխները, կամ ովքեր են 5-րդ շարասյան կազմում»,- ԱԺ դիմաց «Հայաքվե» նախաձեռնության ակցիայի ժամանակ ասաց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, որ Փաշինյանի հայտարարում է՝ բանակում ազատվել է 5-րդ շարասյունից, ո՞ւմ նկատի ունի։
Նա նշեց, որ եթե հայտարարություն են անում, թող բացեն, ուղղակի մերկապարանոց հայտարարություններ են արվում՝ շեղելու հասարակության ուշադրությունը։
Հարցին՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ Արցախն Ադրբեջանին հանձնելու տարբեր տարեթվեր են նշում, ինչո՞վ է պայմանավորված մեղքն ուրիշի վրա բարդելը, Տ.Խաչատրյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ բանակցությունները սկսում եմ զրոյական կետից, ես ոչ մեկի արածը չեմ շարունակում։ Եթե հանձնել էին, թող ինքը չշարունակեր այդ հանձնելը։ Եթե եղել էր գործընթաց, որին ինքը դեմ էր, թող հակառակ քայլերն իրականացներ։ Ինչի՞ մասին է խոսքը»։
Տ.Խաչատրյանի խոսքով, Ադրբեջանի զինված ուժերն իրենց դիրքերը չեն հեռացրել ՀՀ տարածքից, թշնամին որտեղ կանգնած եղել է, մինչ օրս կանգնած է։
«Ջերմուկում Ադրբեջանը մինչև այսօր էլ ամրացնում է իր դիրքերը մարտավարական ու ինժեներական առումով։ Այն ունի ռազմավարական նշանակություն իրենց համար, այսինքն` դուրս էլ չեն բերի»,- ասաց Տ.Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան