Իրավունք 22:44 04/12/2023 Հայաստան

Ցոլակ Ակոպյանի նկատմամբ դատարանը կիրառել է վարչական հսկողություն խափանման միջոցը, որն օրինական չէ.Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Գլխավոր դատախազությունը նոյեմբերի 30-ին իր կայքում անդրադարձել է Ցոլակ Արամի Ակոպյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդմանը, որի պաշտպանությունը ստանձնել են «ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր, փաստաբան Արսեն Բաբայանը և նույն գրասենյակի փաստաբան Ռուդիկ Դոլունցը։

Հիմք ընդունելով, որ Գլխավոր դատախազությունը վերոնշյալ քրեական վարույթի և մեր վստահորդի վերաբերյալ հրապարակել է ոչ հավաստի, ինչպես նաև մեղսագրված արարքի փաստական տվյալները խեղաթյուրված տեղեկություններ, ինչպես նաև նկատի ունենալով, որ դատախազության կողմից վարույթի որոշ տվյալներ արդեն հանրայնացվել (գաղտնազերծվել) են և առանց դուրս գալու դրանց շրջանակներից՝ հանդես ենք գալիս հետևյալ պատասխան–հայտարարությամբ։

Այսպես, Գլխավոր դատախազությունը նշել է, թե՝

1) «Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2018-2022 թվականներին «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (․․․)»։

– Հատկանշական է, որ Գլխավոր դատախազությունը հենց առաջին նախադասությամբ բացահայտել է, որ առնվազն չի տիրապետում հանրամատչելի հավաստի տվյալների։ Մասնավորապես, դեռևս 2017 թվականից  «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ գոյություն չունի։ 2017 թվականի օգոստոսի 22-ին ԲՈՒՀ–ը փոխել է անվանումը, ինչպես նաև, որն ամենաէականն է, կազմակերպա–իրավական ձևը։ Այդ օրվանից սկսված ԲՈՒՀ–ը կոչվում է՝ «Վ․Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամ։ Այսինքն՝ իրավաբանական անձ հանդիսացող «Պետական ոչ առևտրային կազմակերպություն» կազմակերպա–իրավական ձևը փոխվել է միանգամայն այլ՝ «Հիմնադրամ» կազմակերպա–իրավական ձևի իրավաբանական անձի։ Այս հանգամանքն էական է այն իմաստով, որ այդ պահից սկսած Ցոլակ Ակոպյանին վերագրվող արարքը, անգամ այն դեպքում, եթե դա իսկապես կատարված լիներ, չի կարող համարվել հանցագործություն, քանի որ պարոն Ակոպյանը քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի իմաստով չի կարող համարվել պաշտոնատար անձ։ Բացի այդ, եթե անգամ ընդունենք, թե Հիմնադրամում որևէ պաշտոն զբաղեցնող անձը կարող է հավասարվել պետական պաշտոն զբաղեցնող անձի հետ, ապա կրկին քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ հոդվածի իմաստով նա չի կարող համարվել պաշտոնատար անձ, քանի որ նշված հոդվածը սահմանել է պայման, որ այդպիսի պաշտոն զբաղեցնող անձը պետք է լիազորված լինի հանդես գալու իր ներկայացրած պետական կազմակերպության անունից կամ լիազորված լինի այդ կազմակերպության անունից առաջացնել իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն։ Մինչդեռ պարոն Ակոպյանը օրենսդրությամբ և ԲՈՒՀ–ի կանոնադրությամբ այդպիսի լիազորությամբ օժտված չի եղել։

Գլխավոր դատախազության հայտարարության հաջորդ պնդման համաձայն՝

2) Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ց.Ա.-ն, զբաղեցնելով ՊՈԱԿ-ի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը, համատեղության կարգով հանդիսանալով «Փիլիսոփայության և պատմության», «ԲՊՀ հիմնադրամի Յունեսկոյի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության» ամբիոնների ավագ դասախոս, ՊՈԱԿ-ի ռեկտորի հրամաններով հանձնաժողովների կազմում ընդգրկված չլինելու պայմաններում, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:

Մասնավորապես՝ 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից՝ Ռ.Ն.-ից, Հ.Ս.-ից, Մ.Ա.-ից, Մ.Ծ.-ից, Ս.Ա.-ից, Վ.Մ.-ից և Ն.Պ.-ից, ընդունել է «1-ին օտար լեզու (անգլերեն) 4», «Գրավոր խոսք (անգլերեն)», «Գրավոր խոսք (անգլերեն) 2», «Բանավոր խոսք (անգլերեն) 3» առարկաների լուծարային քննություններն ու նշանակել դրական` «60» գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը:

– Կալանքի միջնորդության վերաբերյալ դատական քննության ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը և հսկող դատախազը որևէ փաստական տվյալ չեն ներկայացրել այն մասին, որ պարոն Ակոպյանը որևէ ուսանողից անձամբ ընդունել է որևէ օտար լեզվի քննություն։ Ավելին, անգամ ներկայացված տեղեկագրերում առկա ստորագրությունները որևէ օբյեկտիվ փաստական տվյալով չի հաստատվել, որ անձամբ կատարել է Ցոլակ Ակոպյանը։ Նշված տեղեկագրերի պատճենները հանցագործության մասին հաղորդման հետ միասին Հակակոռուպցիոն կոմիտեին է փոխանցել ԲՈՒՀ–ի ներկայիս ռեկտորը։ Մինչդեռ հանրահայտ փաստ է, որ ռեկտորի և Ցոլակ Ակոպյանի միջև առկա է վեճ, որի շրջանակներում վիճարկվում է ռեկտորի կողմից պարոն Ակոպյանին աշխատանքից ազատելու օրինականությունը։

Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնելուց հետո շուրջ հինգ ամսվա ընթացքում չի ձեռնարկել որևէ քննչական գործողություն, որի միջոցով հնարավոր կլիներ հավաքագրել օբյեկտիվ փաստական տվյալներ։ Ավելին, այդ հինգ ամիսների ընթացքում քննիչը որևէ անգամ պարոն Ակոպյանին չի հրավիրել հարցաքննության, նրա վերաբերյալ չի ստացել որևէ տվյալ, որը կարող էր վկայել, թե պարոն Ակոպյանը հնարավոր է խուսափի քննությունից, փորձի միջամտել նախաքննությանը կամ կկատարի հանցագործություն, և այդ պայմաններում հանգել է անհիմն հետևության, որ նրան պետք է կալանավորել և այդ նպատակով ապօրինաբար ձերբակալել է արդեն մեղադրյալ Ցոլակ Ակոպյանին։

«Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ապօրինի հեռացված պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի նկատմամբ դատարանը կիրառել է վարչական հսկողություն խափանման միջոցը։ Պաշտպանական թիմի գնահատմամբ Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառված խափանման միջոցն օրինական չէ։ Մեր կողմից այդ որոշումը հատուկ վերանայման կարգով կվիճարկվի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում։

«ԼԵԳԻՍՏ» փաստաբանական գրասենյակ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:41
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում. ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակում
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
14:17
Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում
Դեկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը նվիրած...
Աղբյուր` Panorama.am
14:03
Ողբերգական վթար Աշտարակի խճուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի...
Աղբյուր` Panorama.am
13:55
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանն ունի 11 մասնակից
Դեկտեմբերի 26-31-ը Նյու Յորքում կանցկացվեն 2024 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:  Տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
13:51
«Զանգեզուր»-ում Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում է
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել,...
Աղբյուր` Panorama.am
13:05
Եթե Հայաստանը նմանատիպ հակընդդեմ առաջարկով հանդես գա, սա տանելու է փակուղի, Ադրբեջանը ստիպված կլինի մերժել.Բեգլարյան
«Հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը  հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա և լրացուցիչ քաղաքական լծակ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Էրդողանի գիրք նվիրելը մոտավորապես նույնն էր, եթե բռնաբարողը զոհին «Կամասուտրայի» մի օրինակ նվիրեր. Մամիջանյան
«Ցավոք սրտի, ինչ Փաշինյանը իշխանության է, մեր տարեկան ամփոփումները բացառապես վատ, չարագույժ նորությունների մասին են»,-հրավիրված...
Աղբյուր` Panorama.am
12:45
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
12:42
Օրեր առաջ պաշտոնից ազատված Գևորգյանի գործով կան նաև այլ մեղադրյալներ
Երեկ ձերբակալված Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը։ Գործը քննվում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում. իրավական փորձագետ
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում»,- «Մեդիա կենտրոնում»...
Աղբյուր` Panorama.am
12:14
Փաշինյանը նախատեսում է տեսակապով միանալ ԵԱՏՄ գագաթաժողովին
Նիկոլ Փաշինյանը, որի մոտ կորոնավիրուս  է հայտնաբերվել, նախատեսում է Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք  ԵԱՏՄ գագաթաժողովին մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Փաշինյանը ճիշտ չէ՝ անհատ տաքսի վարորդները մնացել են ստվերում, ՀՀ-ից ՊԵԿ-ում ընդամենը 103-ն են հաշվառվել
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ի կառավարության նիստում աչքալուսանք տվեց, թե ՊԵԿ-ից իրեն զեկուցել են, որ օրենսդրական նորմը սեպտեմբեր ամսին ուժի մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:42
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
«Բաքվի բանտերում գտնվող 16 հայ ռազմագերիներ դեռևս չեն դատապարտվել, քրեական գործերն ընթացքում են»,- «Մեդիա կենտրոնում»...
Աղբյուր` Panorama.am
11:38
Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել
«Լսել են համաշխարհային գերտերությունների հեռախոսները, կարդացել են էլեկտրոնային փոստի գրագրությունները, սոցանցերը»,-այսպես արձագանքեց...
Աղբյուր` Panorama.am
11:05
Աննա Սեդոկովան նախկին ամուսնու մաhիg հետո խոսել է առաջին անգամ
Երգչուհի Աննա Սեդոկովան հոսպիտալացումից հետո առաջին անգամ խոսել է իր նախկին ամուսնու՝ բասկետբոլիստ Յանիս Տիմայի հուղարկավորության և իր վիճակի...
Աղբյուր` Panorama.am
10:42
Տոնական օրերին պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը. մասնագետների խորհուրդները
Տոնական օրերը շատ հաճելի են, սակայն հատկապես այդ օրերին կարևոր է ուշադրություն դարձնել երեխաների սննդակարգի։ Մասնագետները խորհուրդ են տալիս այս...
Աղբյուր` Panorama.am
10:34
Այդ պահանջի կատարումը քաղաքական ինքնասպանություն կլինի Նիկոլ Փաշինյանի համար. Սուրենյանց
«Անցած օրերի քննարկումների համատեքստում դարձյալ Առաջին նախագահը ամենահստակ գնահատականը հնչեցրեց ու նաև հասկանալի, տրամաբանական պահանջ՝...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Համոզված լինելով, որ գործող վարչապետի և նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:02
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ  Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
09:59
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
Համերգներից շատերի տոմսերը վաղուց սպառվել են
Աղբյուր` Panorama.am
09:56
Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե
Մայրաքաղաքի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Ստուգման...
Աղբյուր` Panorama.am
09:46
Իրանում առաջին անգամ քաղաքացիական ինքնաթիռը թռիչք է կատարել առանց նրանում գեթ մեկ տղամարդու
Իրան Բանու չվերթը, որի անձնակազմը և ուղևորները միայն կանայք են, բարեհաջող վայրէջք է կատարել Մաշհադի Շահիդ Հաշեմինեջադի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:41
Դատարանը վերադարձրել է Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ»-ի. Հետք
Դատարանը հիմնավոր չի համարել, որ Տիգրան Ավինյանն ի վիճակի չէ պետական տուրք վճարել
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն...
Աղբյուր` Panorama.am
09:25
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» երկրպագուներին շնորհավորել է հայերենով
Միլանի «Ինտերը» իր սոցցանցերում տեսանյութ է տեղադրել՝ շնորհավորելով  երկրպագուներին Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ:...
Աղբյուր` Panorama.am
09:24
Դեկտեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ իշխանությունը վստահեցնում է, որ խաղաղության պայմանագրի տեքստում ուղիղ ձևակերպում չկա 300...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ալեն Սիմոնյանն իր վարորդին օգնական-խորհրդական է...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից թեպետ տպավորություն ստեղծվեց, թե խուսափում է Ռուսաստան...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել
«Ժողովուրդ» թերթը գրում է. թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել. անգամ ծեծկռտուք է եղել: «Ժողովուրդ»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}