Ի՞նչն է դարձել էջմիածնում աշակերտի մահվան պատճառ. ՔԿ-ն մանրամասներ տրամադրեց
Բուռն քննարկվում է էջմիածին քաղաքի 15-ամյա բնակիչ Ն. Հ.-ի մահվան պառճառը։
Հայտնի է, որ նա 18.11.2023թ-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել և նույն օրը դուրս է գրվել։
Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին. «2023 դեկտեմբերի 02-ին ժամը՝ 20:10-ին, Ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 23-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ բուժօգնության ընդունված Ն.Հ.-ն Բ/Կ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ ) նախաձեռնվել է քրեական վարույթ»:
Հայտնի է նաև, որ նոյեմբերի 18-ին (նույն օրը երեխան դիմել էր հիվանդանոց ու դուրս գրվել) դպրոցում անչափահասների, այդ թվում նաև Ն. Հ.-ի մասնակցությամբ վեճի և քաշքշոցի, դրա ընթացքում նշված անձի վայր ընկնելու մասին։ Միաժամանակ տվյալներ կան անչափահասի' շնչառության հետ կապված առողջական խնդիրներ ունենալու մասին։
Նախաքննություն է իրականացվում՝ պարզելու դեպքի հանգամանքները, մահվան պատճառները, դրան նախորդած շրջանում կատարվածի ե մահվան միջև պատճառական կապի առկայությունը։
Այդ նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»։
Հարակից նյութում դպրոցի տնօրենը իր կարծիքն է հայտնում տղայի մահվան մասին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան