Դեկտեմբերի կեսերին Երևանն ու Մոսկվան կքննարկեն Հայաստանում ռուսական հեռուստաալիքների գործունեությունը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պաշտոնապես դիմել է ռուսական կողմին՝ նախաձեռնելով խորհրդակցություններ երկու երկրների իրավասու գերատեսչությունների միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմն ընդունել է հրավերը և դեկտեմբերի կեսերին նախատեսված են խորհրդակցություններ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև զանգվածային հեռահաղորդակցման ոլորտի Միջպետական համաձայնագրի 4-րդ և 5-րդ կետերի խախտումների հարցով, համաձայնագրով ձեռք բերված պարտավորությունների իրականացման շուրջ։
«Հայկական կողմը պատրաստակամ է հետևողական քայլեր իրականացնել` հիշյալ Համաձայնագրով ստանձնած պարտավորությունների պահպանման, ինչպես նաև խախտումների բացառման նպատակով»,-շեշտեց Ավետ Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նախարարը չմեկնաբանեց կարծիքը, ըստ որի՝ ռուսական հեռուստաալիքները սպառնում են ՀՀ-ի ազգային անվտանգությանը
- ՀՌՀ–ն ռուսական հեռուստաալիքների եթերներում խախտումներ է հայտնաբերել
- Ադրբեջանցիները որոշակի շրջափակման մեջ են վերցրել ռուսական հենակետը. Տիգրան Աբրահամյան
- ՌԴ դեսպանատուն. Նոր օրենքը կանդրադառնա Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան