Բաթումիում ընթացող սեղանի թենիսի մրցաշարում հաղթողներ ունենք
Հայաստանի Սեղանի թենիսի Ֆեդերացիան հայտնում է․
«Ինչպես և սպասվում էր մեր մարզիկները լավագույն կողմերով դրսևորեցին իրենց Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ԽՍՀՄ հավաքականի խաղացող և մարզիչ հայազգի Սարգիս Սարխոյանի հուշամրցաշարին։Եվ տղամարդկանց և կանանց պայքարում հաղթողներ և մրցանակակիրներ դառնալով։
Կանանց մեջ մրցաշարի հաղթող դարձավ Ռուբինա Վարդանյանը,երկրորդ տեղը գրավեց Վալյա Ասոյանը։Հարություն Հարությունյանը տղամարդկանց անհատական մրցաշարում երկրորդն էր։Իսկ ահա զուգախաղերում Հարություն Հարությունյան-Էմիլ Գայբակյան զույգը առաջինն էր։
Կանանց զուգախաղերում ևս հաղթողները մեր Ռուբինա Վարդանյան-Վալյա Ասոյան զույգն էր։Այսպիսով մեր մարզիկները գերազանց հանդես եկան Վրաստանի մրցաշարին,որի առթիվ շնորհավորում ենք բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին,մարզիչներին և ողջ ֆեդերացիայի անձնակազմին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան