Ադրբեջանը փորձում է հերքել Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին տեղեկությունը
Որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հաղորդագրությունները Ադրբեջանի կողմից Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու մասին չեն համապատասխանում իրականությանը: ՏԱՍՍ-ը հատնում է, որ նման հայտարարություն է տարածել Ադրբեջանում ԶԼՄ-ների զարգացման գործակալությունը։
Հայտարարության մեջ ասվում է, թե Ադրբեջանը հրետանային արկեր չի արտադրում, իսկ սոցիալական ցանցերում տարածված լուսանկարը, որում պատկերված է Ուկրաինայի դրոշով տղամարդ, Բաքվի հետ կապ չունի:
Ավելի վաղ սոցցանցերում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ուկրաինան մեկ այլ պետության տարածքում կազմակերպել է 122 մմ տրամաչափի արկերի արտադրություն խորհրդային կարգի հաուբիցի համար։ Այս մասին տեղեկություն է տարածել ուկրաինացի լրագրողը։ Նա իր Telegram-ի ալիքում հրապարակել է ֆոտոռեպորտաժ, որն արվել է գործարան այցից հետո՝ չնշելով, թե որ երկրում է նա։ Սակայն ընթերցողները նրա տեղադրած լուսանկարում նկատել են տեղեկատվական ստենդեր, որոնց վրա պատկերված են ադրբեջանական Palladium ընկերությունների խմբի խորհրդանիշները։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն ինքը մինչև 1918թ. երբեք Ադրբեջան չի եղել.Վարդան Ոսկանյան
- Ադրբեջանը իրավունք է ստացել «Ռոսնեֆտի» արտադրանքն Ուկրաինա արտահանելու