Մի խմբակը չպետք է պետական լծակներն օգտագործի մարդկանց ապօրինի ազատազրկելու համար. Չալաբյան
«Այս գործում բացակայում է հանցակազմը և այն անհիմն է՝ բացարձակ քաղաքականացված, բնականաբար, այնտեղ բացակայում է հանցակազմը»,-դատական նիստի ընդմիջմանը հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։
Նա հայտնեց, որ պետական մեղադրող կողմն առաջնորդվում է որոշակի քաղաքական պատվերով, նրա կողմից փորձ է արվում «փազլը հավաքել գոյություն չունեցող մասերից»։
«Չունենալով ապացույցներ՝ նրանք փորձում են ենթադրությունների հիման վրա ինձ մեղսագրել մի արարք, որը բնության մեջ տեղի չի ունեցել, որն այս դատավարությունն ի սկզբանե ապացուցեց, քանի որ դատալսումների ընթացքում որևէ հիմնավոր ապացույց չհայտնվեց, նույնիսկ այն վկաներից, որոնց վրա պետական մեղադրողը շատ մեծ հուսեր էր դնում»,- ասաց Չալաբյանը։
Կրկնելով, որ դատարանը քաղաքական պատվեր է կատարում՝ Չալաբյանը հավելեց. «Եթե այս դատարանն արդարցնող որոշում չկայացնի՝ մեր հանձնառությունն յան է, որ մենք կգնանք բոլոր ատյաններով, ընդհուպ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի ապացուցենք, որ այս գործում չա հանցակազմ, հանցանք և որոևէ կողմի մեղք»
Նա հայտնեց, որ այդ դատավարության մեծ վնաս են հասցրել իր հեղինակությանը և ամեն ինչ անելու են, որ իրեն ապօրինի պատասխանատվության ենթարկելու մեջ մեղավորներն պատասխանատվության ենթրակվեն։
«Մեր պետությունում չպետք է լինի այնպես, որ մի խմբակ պետական լծակներն օգտագործի մարդկանց ապօրինի ազատազրկելու, նսեմացնելու, նրանց հեղինակությունը ոչնչացնելու համար»,- հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչը։
Հարակից հրապարակումներ`
- Ես ակնկալում եմ, որ մենք կունենանք այնպիսի վերդիկտ, որի դեմ վերաքննիչ բողոք տանելու ցանկություն չենք ունենա.Վարազդատ Հարությունյան
- Քաղաքապետարանն արձագանքում է Չալաբյանի հայտարարությանը
- «Փաստ». Չալաբյանի գործով վկա Թոռնիկ Ալիյանի անհանգստությունները գնալով ավելի են խորանում
- Չալաբյանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի վաղը կեսօրին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան