Սոցցանցերում Էրդողանին սպառնացող թուրքը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սոցիալական ցանցերում սպառնալու մեջ մեղադրվողին դատարանը դատապարտել է 4 տարի 2 ամիս ազատազրկման: հաղորդում է CNN Türk-ը։
«Վճռաբեկ դատարանի 3-րդ քրեական պալատից վերադարձված գործը շարունակվեց Կայսերիի 3-րդ վճռաբեկ դատարանում, նիստերի դահլիճում ներկա էին ամբաստանյալ Վ.Օ.Օ-ն և նրա պաշտպանը։ Ամբաստանյալի հայրը պնդեց, որ որդին ունի մտավոր հետամնացություն և պահանջում էր արդարացում: Դատարանը ամբաստանյալին, որը, ինչպես պարզվեց, հոգեպես առողջ էր, դատապարտեց 4 տարի 2 ամիս ազատազրկման՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին «սպառնալիքների» և «վիրավորանքների» համար»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հաղորդում է հեռուստաալիքը։
Պարզաբանվում է, որ մեղադրյալը նախկինում նույն հոդվածներով դատապարտվել է 5 տարի, մեկ ամիս 20 օր ազատազրկման, սակայն պատիժը վճռաբեկ դատարանը բեկանել էր։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում հայտնաբերվել են 42-ամյա ռուս կնոջ և 15-ամյա դստեր դիերը
- Զգույշ եղեք, Գերմաիայում ապրող թուրքերի վարչապետը ես եմ․ Անգելա Մերկերը Էրդողանին