Թեժ ու լարված իրավիճակ է Ալավերդիում, ավելի քան հազար ոստիկան է բերվել. Մեսրոպ Առաքելյան
«Ալավերդիի համայնքապետարան մոտ հազար ոստիկան է բերվել հանրապետության տարբեր մարզերից՝ փոխոստիկանապետի գլխավորությամբ»,-Panorama.am-ի հետ զրույցում Ալավերդիում կատարվողը փոխանցեց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը։
Ականատեսի խոսքով, կոտրել են համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռը։
«Համայնքի ղեկավարին, նաև ինձ չեն թողել մտնել նիստերի դահլիճ։ Բռնի ուժով մեզ հեռացրել են, նիստերի դահլիճ են թողել միայն ավագանու ՔՊ-ական անդամներին, մեկ էլ Արեն Մկրտչյանին։ Հիմա իրենք նիստերի դահլիճում են»,-փոխանցեց Մեսրոպ Առաքելյանը։
Քաղաքական գործչի գնաատմամբ, տեղի ունեցողը զոռբայություն է։
«Հերթական անգամ՝ ոստիկանների ուժով, ոստիկաններն են իշխանափոխություն անում Ալավերդիում, ոչ թե ՔՊ-ն»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 10-ին Ալավերդիում նախատեսված է ավագանու նիստ։ Անցած շաբաթ օրը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու Մեսրոպ Առաքելյանը համատեղ ասուլիսում բարձրաձայնեցին, որ ՔՊ-ականները ցանկանում են անվստահություն հայտնել Ալավերդիի համայնքապետ Արկադի Թամազյանին։
Հիշեցնենք, որ կոալիցիոն հուշագրով քաղաքի ղեկավարումն իրականացնում են ՀԱԿ-ն ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։
Հարակից հրապարակումներ`
- «Ապրելու երկիր»-ը Ալավերդիում պատրաստ է նոր ընտրությունների. Մեսրոպ Առաքելյան
- Լևոն Զուրաբյան. ՔՊ-ն վարում է բանակցություններ Մամիկոն Ասլանյանի հետ, որ նրան հավաքագրի
- «Փաստ». Իշխանությունները Սուրեն Պապիկյանի հովանավորյալին են տեսնում որպես Ալավերդի համայնքի ղեկավար
- «Հրապարակ». Ալավերդին զավթելու իշխանության օպերացիաները վճռորոշ փուլ են մտել
- «Փաստ». Ալավերդիում արտահերթ ընտրություններ կլինե՞ն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները