Լևոն Զուրաբյան. Այս իշխանությունը չի հանդուրժում ընդդիմադիր ընտրված որևէ է ներկայացուցչի
«Թամազյան, Թամազյան», «ամոթ, ամոթ»։ Այս բացականչությունները պարբերաբար հնչում են Ալավերդիի համայնքապետարանի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ։
Արկադի Թամազյանը քաղաքապետն է, որին ՔՊ-ն փորձում է անվստահություն հայտնելու միջոցով պաշտոնանկ անել։
«Ալավերդիում հարցերը լուծվում են ոստիկանության ճնշմամբ։ Հիմա փորձում ենք կոնտակտ հաստատել ոստիկանների հետ, հուսով ենք կստացվի»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նա հիշեցրեց, որ Փաշինյանը միշտ պարծենում է ժողովրդավարական արժեքներով, ազատ ընտրություններով։
«Բայց պարզվում է, որ դա ֆիկցիա է։ Քննչական մարմիններով, ոստիկանական ուժերով, դատական մարմիններով ճնշումներ են գործադրվում։ Պարզվում է, որ այս իշխանությունը չի հանդուրժում ընդդիմադիր ընտրված որևէ իշխանության որևէ ՏԻՄ-ում։ Մենք էլ ուզում ենք հասկանալ՝ ի վերջո գործո՞ւմ են Սահմանդրություն, օրենքներ։ Եկել ենք այսեղ՝ փորձելու այս պրոցեսին տալ ժողովրդավարական, օրինական ընթացք։ Դրա համար ես բանակցում եմ ոստիկանության հետ»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Ալավերդին կոալիցիոն հուշագրով ղեկավարում են ՀԱԿ ու «ապրելու երկիր» կուսակցությունները։
«Հերիք է, թույլ տվեք, էս ժողովուրդը տեր կանգնի»,-հեռակա դիմելով ՔՊ-ին՝ ասաց մասնակիցներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ալավերդիում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել բողոքի
- Թեժ ու լարված իրավիճակ է Ալավերդիում, ավելի քան հազար ոստիկան է բերվել. Մեսրոպ Առաքելյան
- «Ապրելու երկիր»-ը Ալավերդիում պատրաստ է նոր ընտրությունների. Մեսրոպ Առաքելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին