Ռոբերտ Քոչարյանը ձեռքերը չի լվացել ու մի կողմ քաշվել. Լևոն Քոչարյան
«Այս պահին ընդդիմության օրակարգում իշխանության, կառավարության սխալները վեր հանելն է: Մեր բնակչության մեծ մասը պրոցեսներից լավ տեղյակ չէ, ընդդիմության խնդիրն է այդ ամենն ավելի ակնառու դարձնելը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նրա խոսքով, բնակչության զգալի հատված շատ կտրուկ գործողությունները կարող է այնքան լավ չի ընդունում, ուզում են խոսք, փաստարկված մոտեցում ու բանավեճեր տեսնել:
«Արդյունավետությունը ժամանակի մեջ է։ Իհարկե, եթե ես ասեմ բավարարված եմ այն աշխատանքով, որ ընդդիմությունն է անում է, անկեղծ ու ճիշտ չի լինի, բայց դա չի նշանակում, որ չպետք է փորձել սեփական սխալներն ընդունելով ավելի ճիշտ շարժվել առաջ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Լևոն Քոչարյանն ասաց, որ հայրը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «ձեռքերը չի լվացել, մի կողմ քաշվել»:
«Նա ակտիվ է, եթե խոսքը գնում է հանրային ակտիվության մասին, իր որոշումն է ներկա փուլում։
Չափազանց ծանր է նրա համար այն իրողությունը, որն ունեցանք վերջին տարիներին` հաշվի առնելով իր ներդրումն ազատագրական պայքարի, մեր հաղթանակների հետ կապված», - նշեց Քոչարյանը:
Նա ասաց, որ հանդիպումներ, քննարկումներ է ունենում, իսկ երբ ճիշտ համարի, երևի թե հանրային կխոսի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին