Վերջում պարզվում է, որ «խաղը ծախված էր»․ Մամիկոն Ասլանյան
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով հերթական դատական նիստը։ Իր ելույթում Մամիկոն Ասլյանն անդրադարձավ իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումներին, ինչի արդյունքում այսօր նա կալանքի տակ է։
«Բացի մեղադրյալ լինելուց, ես նաև ՀՀ քաղաքացի եմ, որը գիտական կյանքում երեք անգամ մասնակցել է ՏԻՄ ընտրություններին և երեք ընտրություններում էլ հաղթել է։ Հետևաբար՝ այս դատավարությունը դիտարկել քրեաիրավական տիրույթում տեղի ունեցող իրադարձություն ի սկզբանե հակված չեմ եղել»,- դատական նիստի ընթացքում հայտարարեց Մամիկոն Ասլանյանը։
Նրա խոսքով՝ այսօր քաղաքականությունը որոշումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
«Եթե «պայմանագիր» բառը հանենք, տակը կմնա՝ «Ք»։ Այսօր ՀՀ-ում մենք միայն «Ք1» ենք նայում։ Արձանագրվել են մեծ տեկտոնական աշխարհաքաղաքական շարժեր, որոնք բերել են ՀՀ-ի միջազգային վարկանիշի բարձրացմանն ու մեր հանրապետությունը սովետի ոճով համարվել է կարմիր դրոշի «ժողովրդավարության բաստիոն»։ Եվ այս «բաստիոնում» ցույց են տալիս մի վարչատարածքային քարտեզ, որում մենք մասնակցում ենք ընտրությունների կամ ընտրական «փառատոների» և վերջում պարզվում է, որ «խաղը ծախված էր»»,- իր ելույթում նշեց Ասլանյանը։
Նրա խոսքով, իր դեպքը եզակի չէ և, բնականաբար, քրեական հանցագործ իրեն չի համարում։
«Իմ կյանքի որևէ էտապում ինձ հանցագործ չեմ զգացել , հիմա էլ չեմ զգում, գուցե տեսքս շատ խոշտանգվածի չէ, լավ եմ պահպանվել, բայց ամեն դեպքում, եթե հաշվի առնենք, որ մեր իրավակարգի, բարեփոխումների ուղղվածությունը դեպի Եվրոպա է, ապա գոնե տարածաշրջանի երկրներից պետք է մեկ քայլ առաջ լինեինք»,- շարունակեց Ասլանյանը։
Ավելի մարամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան