Մաշտոցի պողոտայում վրաերթի ենթարկվածներից մեկը հիվանդանոցում մահացել է
Sputnik Արմենիայի թղթակիցը ժամեր առաջ տեղեկացրել էր, որ չթույլատրված հատվածով Մաշտոցի պողոտան հատած երեկ անձ վրաերթի էին ենթարկվել:
Քիչ առաջ shamshyan.com-ը հայտնեց. «Մինչ դեպքի վայրում քննիչը զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ»: