Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը վճռորոշ կարևորություն ունի. ՀՀ ԱԳ փոխնախարար
«Հայաստանը ձգտում է ավելի զարգացնել ավանդական բարեկամական կապերը Իրանի հետ»,- «Նոր տարածաշրջանային իրողություններ» և «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Նա նշեց, որ ակտիվ քայլեր են ձեռնարկվում երկու երկրների հարաբերություններում տնտեսական բաղադրիչի մեծացման ուղղությամբ, այդ թվում բազմակողմ համագործակցության շրջանակներում: Փոխնախարարի խոսքով, Իրանը Հայաստանի չորրորդ տնտեսական գործընկերն է, ՀՀ հարավային հիմնական տարանցիկ ուղին, ռազմավարական հասանելիություն է դեպի Ասիա, Մերձավոր Արևելք, այս ուղիներն անցնում են Իրանով։
Մ.Սաֆարյանն ասաց, որ Վրաստանի ու Հայաստանի կառավարությունները քայլեր են ձեռնարկում երկու երկրների միջև հարաբերություններն առավել երկարաժամկետ ռազմավարական երկխոսության բնույթ հաղորդելու ուղղությամբ։
Նա նաև հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը վճռորոշ կարևորություն ունի։
«Ինչպես տեղյակ եք, մենք համագործակցում ենք և համաձայնության ենք եկել բացել սահմանները երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Հուսով ենք, որ այս շոշափելի քայլը մոտ ապագայում կյանքի կկոչվի»,- նշեց Մնացական Սաֆարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
- Թուրքիան հույս ունի՝ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման
- Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան