Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի, Հնդկաստանի և ԵԱՏՄ երկրների միջև. Մնացական Սաֆարյան
«Հայաստանի կառավարությունը «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման միջոցով ջանքեր է գործադրում վերագործարկելու և արդիականացնելու երկրի համապատասխան ենթակառուցվածքները»,- «Նոր տարածաշրջանային իրողություններ» և «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Նա նշեց, որ ծրագրի միջոցով Հայաստանը ոչ միայն կբարելավի իր կարողությունները, այլև Հայաստանին հնարավորություն կընձեռվի լիարժեք մասնակցել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին և այլ նախաձեռնություններին։
Մ.Սաֆարյանի խոսքով, Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս գործընկերության զարգացմանը տարածաշրջանային և գլոբալ նշանակության նախաձեռնությունների շրջանակներում, ինչպիսիք են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, Իրանի նախաձեռնած «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի իրագործումը և Հնդկաստանի ու Իրանի համատեղ նախաձեռնած Չաբահար նավահանգստի զարգացման ծրագրերը:
Ըստ ԱԳ փոխնախարարի, Հայաստանը որպես ԵԱՏՄ անդամ կարող է կամուրջ դառնալ Իրանի, Հնդկաստանի և ԵԱՏՄ երկրների միջև:
«Այս առումով չափազանց կարևոր է «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքը, որը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ առևտրի և հաղորդակցության հետագա ընդլայնման համար»,- ասաց Սաֆարյանը։
Նա վստահ է, որ Հայաստանի ճանապարհային ցանցը մեծ ներուժ ունի այդ նախագծերին աջակցելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
- Իրանում հայտնել են, որ ԵԱՏՄ-ի հետ առևտրային կարողությունը կազմում է 30 միլիարդ դոլար
- Հայաստանում բենզինի գինը երկու անգամ թանկ է, քան ԵԱՏՄ մյուս երկրներում, և խնդիրը քաղաքական է.Աղասի Թավադյան
- ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն չկա.Արման Եղոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան