Եթե «Հայաքվեի» նախագիծն ընդունվեր, Պուտինին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի հասկանում, թե որտեղից է այն խոսույթը, որ Հայաստանի որևէ իշխանավոր չի օգտագործում Արցախ կամ Լեռնային Ղարաբաղ արտահայտությունը:
«Չգիտեմ՝ դրա օրինակը որտեղից եք վերցրել, բոլոր պաշտոնյաներն էլ օգտագործում են», - Ազգային ժողովի նիստում ասաց Սիմոնյանը։
Ա.Սիմոնյանը հայտարարեց, թե, չընդունելով «Հայաքվե»-ի նախագիծը, իրենք փրկեցին ընդդիմությանը. «Մենք ձեզ օգնում ենք, որովհետև դուք ձեր նախաձեռնության պատանդն ենք այս պահին և դեմքը պահելու համար ցույց եք տալիս, որ դա ամենակարևոր բանն է: Ուզում եմ հարց տալ՝ ձեր ընկալմամբ, եթե այս օրենքն ընդունվեր`մեր դաշնակից ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար:
Կարող ենք ֆիքսել` «Հայաստան» դաշինքի քարտուղարը հայտարարում է, որ այս օրենքն ընդունելու պարագայում ՌԴ նախագահի նկատմամբ քրեական գործ պետք է հարուցվե՞ր»:
Ա. Մինասյանն ասաց. «Ձեզանից սկսած»։
«Բոլորին, ֆիքսեցինք։ Շնորհակալ եմ այդ արձանագրման համար։ Շատ կարևոր արձանագրում է»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունն առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումների նախագիծ, որի համաձայն` հատուկ նորմով քրեորեն պատժելի արարքներ են որակվում ՀՀ անունից Արցախի Հանրապետությունը որևէ այլ պետության կազմում ճանաչելն ու Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը:
Այսօրվա նիստում ԱԺ-ն դեմ քվեարկեց «Հայաքվեի» նախագիծն օրակարգ ընդգրկելու հարցին՝ կողմ 26, դեմ 57(ՔՊ-ական պատգամավորներ) , ձեռնպահ 1:
Հարակից հրապարակումներ`
- Չե՞ք գտնում, որ ձեր կուսակիցների պահվածքը հայկական պարլամենտարիզմի ոչնչացնելուն միտված քայլ է. Արթուր Խաչատրյանը՝ Ալեն Սիմոնյանին
- ՔՊ-ական 7 պատգամավորի դեմ ձայներով մերժվեց «Հայաքվե»-ի օրենքի նախագիծը
- ԱԺ-ն երկու ամիս ժամկետով հետաձգվեց «Հայաքվե»-ի նախաձեռնության վերաբերյալ հայտարարության տեքստի քվեարկությունը
- «Հայաքվե» նախաձեռնությունը քաղաքացիներին կոչ է անում երկուշաբթի ժամը10:00-ին գնալ ԱԺ-ի դիմաց