«Փաստ». Իշխանությունները մոբիլիզացնում են իրենց ուժերը՝ Ալավերդու ավագանու այսօրվա նիստին ընդառաջ
«Փաստ» թերթը գրում է.
«Ալավերդի համայնքում անցած տարի կրած պարտությունից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» ոչ մի կերպ չի կարողանում հաշտվել ընտրողների քվեի հետ և ամեն ինչ փորձում է անել Ալավերդիում էլ իշխանազավթման հասնելու համար, ինչպես, ի դեպ, մի շարք այլ համայնքներում, որ տեղ ՔՊ - ն պարտվել էր: Այսօր ՔՊ-ն փորձելու է, օրենքի խախտումներով, գործող քաղաքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու պրոցեսն ավարտին հասցնել, ապա քաղաքապետ կարգել Դավիթ Ղումաշյանին, որը պարբերաբար հայտնվում է սկանդալների կիզակետում:
Ինչպես նշել էինք, Ղումաշյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հովանավորյալն է: Եվ ահա, երեկ և կիրակի օրը Ալավերդուց պարբերաբար տեղեկություններ էինք ստանում, որ իշխանությունները մոբիլիզացնում են իրենց ուժերը՝ այսօրվա նիստին ընդառաջ: Մասնավորաբար, ակտիվ է Պապիկյանի «սաստավը» , այդ թվում՝ մայրաքաղաքից ժամանած «միսիոներները», որոնք իրենց թիմի մեջ «աշխատանքներ» են տանում, թե ով ինչ պետք է անի այսօր, այդ թվում՝ քաղաքապետարանը շրջափակելու առումով:
«Բացատրական աշխատանքներ» են տարվում նաև համայնքի բնակչության շրջանում: Ինչ վերաբերում է Թամազյանին պարտված Արեն Մկրտչյանի թիմին, մեր տեղեկություններով, նրանք էլ էին ինտենսիվ «պտտվում» քաղաքում, բայց «երկրորդ պլանում»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին