ՔՊ-ականներն անվստահություն հայտնեցին Ալավերդիի քաղաքապետին
«Կողմ, կողմ, կողմ... 14 կողմ քվեաթերթիկ։ Այսպիսով ներկա ավագանիների 14 ձայներով անվստահություն հայտնվեց Ալավերդիի գործող Արկադի Թամազյանին»,-հայտարարեցին Ալավերդիի ավագանու նիստում, ինչին հետևեցին ծափահարություններ։
Նիստում կազմած նույն որոշման համաձայն, համայնքի ղեկավար ընտրեցին ավագանու ՔՊ-ական անդամ Դավիթ Ղումաշյանին։ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
Վկայակոչելով ՏԻՄ մասին օրենքը՝ որոշումն ընթերցող ավագանու անդամն ասաց, Ղումաշյանը կստանձնի լիազորությունները ընտրվելուց հետո երրորդ օրացույցային օրը ավագանի նիստում բնակիչների նկատմամավ տված երդումով։ Նիստը կկայանա դեկտեմբերի 8-ին ժամը 11։00-ին համայնքապետարանի շենքի ավագանու նիստերի դահլիճում։
Որոշման ընթերցումից հետո կրկին հնչեցին բուռն ծափահարություններ։
Հարակից հրապարակումներ`
- «Հըլը խելոք մնա, ձեռնե՛րդ», «Մի հատ դուրս հանեք սրան». Ալավերդիում կրքերը չեն հանդարտվում
- Ալավերդիում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել բողոքի
- Թեժ ու լարված իրավիճակ է Ալավերդիում, ավելի քան հազար ոստիկան է բերվել. Մեսրոպ Առաքելյան
- «Ապրելու երկիր»-ը Ալավերդիում պատրաստ է նոր ընտրությունների. Մեսրոպ Առաքելյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան