Ալավերդիում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել բողոքի
Ալավերդիի համայնքապետարանի ներսում ավագանու նիստ է հրավիրվել, դրսում բազմաթիվ բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում։
«Մենք սպասում ենք ձեր արձագանքին, ձեր բացատրությանը։ Ինչո՞ւ եք անօրինական քայլեր իրականացնում մեր համայնքում, այսքան մարդ սպասում է ձեր արձագանքին, պարզաբանմանը»,-բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակից մի կին։
«Ինչի՞ պետք է մեզ անտեսեն, գնացել են դուռ են ջարդում։ Ամո՞թ չի, տղեք ջան, գնալո՞ւ եք տուն, ի՞նչ ասեք»,-բարկացած վրա է բերում բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից՝ դիմելով ոստիկաններին։
«Այ ժողովուրդ, այդպես մի ասեք, ասեք՝ Նի-կո-լի շներ, Նի-կո-լի շներ»,-բարկացավ մեկ այլ կին մասնակից։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 10-ին Ալավերդիում նախատեսված է ավագանու նիստ։ Անցած շաբաթ օրը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ու «Ապրելու երկիր» քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը համատեղ ասուլիսում բարձրաձայնեցին, որ ՔՊ-ականները ցանկանում են անվստահություն հայտնել Ալավերդիի համայնքապետ Արկադի Թամազյանին։
Հիշեցնենք, որ կոալիցիոն հուշագրով քաղաքի ղեկավարումն իրականացնում են ՀԱԿ-ն ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։
Ավելի վաղ Մ. առաքելյանը Panorama.am-ին հայտնեց, որ ավելի քան հազար ոստիկաններ են բերվել Ալավերդի, նիստին ընդառաջ կոտրել են նիստերի դահլիճի դուռը։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Իշխանությունները մոբիլիզացնում են իրենց ուժերը՝ Ալավերդու ավագանու այսօրվա նիստին ընդառաջ
- «Ապրելու երկիր»-ը Ալավերդիում պատրաստ է նոր ընտրությունների. Մեսրոպ Առաքելյան
- Լ. Զուրաբյան. Հայաստանում գործում է ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողով, այլ ընտրապատժիչ հանձնաժողով
- «Փաստ». Իշխանությունները Սուրեն Պապիկյանի հովանավորյալին են տեսնում որպես Ալավերդի համայնքի ղեկավար
- «Հրապարակ». Ալավերդին զավթելու իշխանության օպերացիաները վճռորոշ փուլ են մտել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան