«Հըլը խելոք մնա, ձեռնե՛րդ», «Մի հատ դուրս հանեք սրան». Ալավերդիում կրքերը չեն հանդարտվում
«Նիստը սկսել են օրենքի խախտումով»,-հայտարարեց Ալավերդիի համայնքապետ Արկադի Թամազյանը, որին երկար ժամանակ թույլ չէին տալիս մտնել համայնքապետարանի շենք։
Նիստերի դահլիճ հասնելուն պես՝ նա հայտարարեց, որ նիստը սկսկելուց ավագանու անդամները պարտավոր են կես ժամ սպասել նրան, եթե այդ ընթացքում համակնաքպետը չհասնի, ապա պետք է նիստը վարի կամ նրա տեղակալը, կամ ավագանու տարիքով ավագ անդամը։
Թամազյանը նկատեց, որ ավագանու նիստում արդեն կայացել է քվեարկություն։
Նիստերի դահլիճ մտած «Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհդրի անդամ Մեսրոպ Առաքելյանը վեր բարձրացրեց քվեատուփը, ինչից հետո ավագանու ՔՊ-ական անդամներից մեկը տեղից վեր կացավ, որ խլի այն։
«Էն կողմ գնա, հըլը խելոք մնա, ձեռներդ։ Դու-ով չխոսաս հետս, նստի հըլը, ասում եմ, ոչ մի տեղ չեմ տանում, լրագրողներին ցույց տամ։ Նորմալ խոսա, դու չափդ ճանաչի»,-իր մոտեցած ու մյուս ՔՊ-ականներին արձագանքում էր Առաքելյանը։
Նիստերի դահլիճում գտնվող ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը ոստիկաններին հրահանգեց. «Մի հատ դուրս հանեք սրան»։
Դրանից հետո ոստիկաններն ուժով, հրելով դուրս հանեցին Մ. Առաքելյանին, նիստերի դահլիճում քաշքշուկ սկսվեց։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Զուրաբյան. Այս իշխանությունը չի հանդուրժում ընդդիմադիր ընտրված որևէ է ներկայացուցչի
- Ալավերդիում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել բողոքի
- Թեժ ու լարված իրավիճակ է Ալավերդիում, ավելի քան հազար ոստիկան է բերվել. Մեսրոպ Առաքելյան
- «Ապրելու երկիր»-ը Ալավերդիում պատրաստ է նոր ընտրությունների. Մեսրոպ Առաքելյան
- Լևոն Զուրաբյան. ՔՊ-ն վարում է բանակցություններ Մամիկոն Ասլանյանի հետ, որ նրան հավաքագրի
- Լ. Զուրաբյան. Հայաստանում գործում է ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողով, այլ ընտրապատժիչ հանձնաժողով
- «Փաստ». Իշխանությունները Սուրեն Պապիկյանի հովանավորյալին են տեսնում որպես Ալավերդի համայնքի ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան