Ես ակնկալում եմ, որ մենք կունենանք այնպիսի վերդիկտ, որի դեմ վերաքննիչ բողոք տանելու ցանկություն չենք ունենա.Վարազդատ Հարությունյան
Դեկտեմբերի 5-ին մեկնարկեց Ավետիք Չալաբյանի և Էմմա Սարգսյանի դեմ սկսած դատական գործընթացը, որի ժամանակ պաշտպանական կողմը հանդես եկավ ճառով։
Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի դեմ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 342 հոդվածով նախատեսված հիմքերով։
«Հանրային մեղադրողը հղում արեց գործում առկա ապացուցներին և մեղադրականի առումով սակավախոս էր...Ես ակնկալում եմ, որ մենք կունենանք այնպիսի վերդիկտ, որի դեմ վերաքննիչ բողոք տանելու ցանկություն չենք ունենա»,-հայտարարեց Հարությունյանը՝ հավելելով, որ դատախազը մեղադրանքները հատկորոշել է բացառապես փորձագիտական եզրակացությամբ և ձայնագրությամբ։
«Ես՝ որպես Սարգսյանի պաշտպան, ունեմ հիմնավորում, որ նրա արարքը հիմնավորված չէ և այն հանրային մեղադրանքը, որը ներկայացված է Էմմա Սարգսյանին, չի համապատասխանում այն նկարագրությանը, որը կա»,-հայտարարեց փաստաբան Ա Բեգլարյանը՝ պնդելով, որ արարքը հիմնավորված չէ։
Ըստ առաջադրված մեղադրական եզրակացության՝ Էմմա Գևորգի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի մայիսի 4-ին Երևան քաղաքի Աբովյան 12 հասցեում գտնվող՝ «Դալան» ռեստորանում, այնուհետև մայիսի 08-ին՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի սենյակում նշված համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին և նրա միջոցով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի անդամներին ու համալսարանի ուսանողներին ՀՀ-ում «Դիմադրություն» և «Համախմբում» շարժումների հավաքներին՝ անհնազանդություններ, բողոքի ակցիաներին, ցույցերին, փողոցներ փակելու գործողություններին մասնակցելու նպատակով դիտավորությամբ նյութապես շահագրգռել է՝ առաջարկելով 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ՔՊ-ն հրաժարվում է մեր ներկայացրած օրենքի նախագծին կողմ քվեարկել, փաստորեն դեմ է քվեարկում իր կառավարության ծրագրին. Չալաբյան
- ՔՊ-ն բացահայատ ցանկանում են ձախողել մեր օրենքի նախագծի ընդունումը. Չալաբյան
- «Հրապարակ». Ագրարային համալսարանի խորհրդի կազմում ընդգրկվել է Ավետիք Չալաբյանի դեմ ցուցմունք տված Թոռնիկ Ալիյանը
- «Փաստ». Չալաբյանի գործով վկա Թոռնիկ Ալիյանի անհանգստությունները գնալով ավելի են խորանում
- «Փաստ». Ինչու է Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստերին Թոռնիկ Ալիյանը հրաժարվում ներկայանալ դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները