Խաբեբան այդպիսին է լինում բոլո՛ր հարցերում՝ կարմիր կետագծերից մինչև Արցախ. Արեգնազ Մանուկյան
«Արագաչափերը վերացնել խոստացող Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռին հայտնվելուց հետո ոչ միայն չվերացրեց դրանք, այլ ավելացրեց»,-ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյան:
Պատգամավորը մինչ այդ միացրեց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ելույթի ձայնագրությունը:
«Արագաչափերի, տեսախցիկների, կարմիր գծերի վերացման խոստում տված ու Սաշիկին սեռդեչնի պրիվետներ ուղարկող Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն իրականում սեռդեչնի պրիվետներ են ուղարկում իրենց իշխանության բերած քաղաքացիների՛ն՝ նրանց տուգանքի ու թալանի մատերիալ դարձնելով»,-հայտարարեց Մանուկյանը։
Նշելով, որ իշխանությունները որոշել են հերթական անգամ մտնել իրենց իսկ կողմից հպարտ որակված քաղաքացու գրպանը՝ ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց, որ Երևանի կենտրոնում կարմիր գծերով հատվածում ավտոմեքենան կայանելու համար ուզում են տարեկան վարձը 12 հազար դրամի փոխարեն դարձնել 160 հազար դրամ, իսկ 1 ժամվա կայանումը100 դրամի փոխարեն՝ 300 դրամ։
Հայտարարելով որ այն ցինիզմ, անբարոյականություն և խաբեություն է՝ Մանուկյանն ասաց. «Եթե անգամ աշխարհի բոլոր հիմնավորումները ներկայացվեն, որ պետք է կարմիր կետագծերում կայանելու գումարը բարձրացնել, արագաչափերն ու տեսախցիկները շատացնել, միևնույն է դա չի կարող անել Նիկոլ Փաշինյանի՛ գլխավորած ուժը, քանզի իրենք լրիվ հակառակ խոստումներով են եկել իշխանության։Պոպուլիզմը, դեմագոգիան, ցինիզմը, խաբեբայությունը հենց սա՛ է, որ կա։
Խաբեբան այդպիսին է լինում բոլո՛ր հարցերում։ Կարմիր կետագծերից մինչև Արցախ, Հայաստանի պաշտպանությունից մինչև խաղաղության դարաշրջան»։
Նրա խոսքով՝ Ժողովուրդը ճիշտ է եղել, երբ փոփոխություն էր ուզում, բայց սխալվեց լիդերի ընտրության հարցում և այդ սխալը պետք է ուղղել, և նրան զրկել ժողովրդին անընդհատ խաբելու հնարավորությունից։
«Թույլ մի՛ տվեք ձեզ խաբել։ Մեկ անգամ խաբվողը մեղավոր չէ։ Բայց դրանից հետո խաբվելն արդեն ամո՛թ է»,-հայտարարեց Արեգնազ Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էդ որ ասում եք՝ ձենդ կտրի, էդ ո՞ւմ էր վերաբերում, ի՞նձ. Հակոբ Արշակյանը՝ Աննա Մկրտչյանին
- Տիգրան Աբրահամյան. Հայաստանն այսօր շատ նման է խորտակվող նավի