Արեն Մկրտչյանը հինգ տարի պատգամավոր է եղել, ի՞նչ է արել Ալավերդիի համար. Ակցիա
«Գլուխը քարով տվեցին։ Առանց քաղաքապետի ովքե՞ր էին իրենք, որ նիստ անցկացնեն։ Կյանքում առաջին անգամ արդար ընտրություն է եղել, էն էլ էս տականքները չեն թողնում էս մարդն աշխատի։ Մի տարի է՝ նստել են շնչի վրա։ Սա ի՞նչ օրենք է»,-Ալավերդիի քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշմանն այսպես արձագանքեց համայնապքետարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակից կինը։
Նա նշեց՝ Արեն Մկրտչյանը հինգ տարի պատգամավոր է եղել, ի՞նչ է արել Ալավերդիի համար։
«Ի՞նչ է արել, որ հիմա ուզում է Շնողի գյուղապետին բերի, նստացնի քաղաքապետ։ Ինքը նստի մարզպետ, ջեբերը, գրպանները լցնեն, Զախարովին էլ կուտ են տվել, որ քեզ կնստցնենք Ալավերդու հիվանդանոցի տնօրեն։ Մոսինյանի թիկունքն էնքան պինդ է, որ նրանք չեն կարող տեղով էլ կրակ դառնան, հանեն։ Զոռի ուժով ուզում են ուրիշին բերեն, նստացնեն։ Պետք լինի, նորից կընտրենք, Թամազյան, Թամազյան»,-հայտարարեց կինը։
Ակցիայի մասնակից մեկ այլ կին հայտարարեց՝ բնակիչները պատրաստ են կանգնել Թամազյանի կողքին, քանի որ արդար է աշխատել։
Ակցիայի մասնակից մեկ այլ կին էլ ընդգծեց, որ մինչև 2018 թցականը արմեն Մկրտչյանի գոյությունը հայտնի էր միայն իր ծնողներին և մի երկու հարևանի։
«Անցած 5 տարիների ընթացքում ականատես ենք եղել ՔՊ-ի ավարմանը, ինչ վերաբերում է Արեն Մկրտչյանին, բառեր չեմ գտնում ներկայացնելու՝ ստախոս, լպստելով շարքով-կարգով գնաց»,-ասաց կինը՝ ավելացնելով, որ տված բոլոր խոստումները մնացել են փուչիկի մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան