Քաղաքական 20:10 05/12/2023 Հայաստան

Խորհրդարանական ընդդիմությունն առկա օրակարգով և մեթոդաբանությամբ վաղուց հասել է իր մաքսիմումին․ Աշոտյան

«Հրապարակը» ներկայացնում է  հարցազրույց ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հետ։ Հարց ու պատասխանը ստորև․

-  Տեղեկացանք, որ խցում միայնակ եք մնում` ինչպե՞ս է անցնում Ձեր օրը, ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ եք կարդում, հետեւո՞ւմ եք քաղաքական անցուդարձին։ 

-  Արդեն 6 ամիս է, ինչ կալանքս անցկացնում եմ մենախցում՝ սեփական դիմումի հիման վրա։ Միայնակ եմ, որպեսզի իմ նկատմամբ անառողջ ուշադրության ու չհիմնավորված խստությունների պատճառով չտուժեն իմ պոտենցիալ խցակիցները։ Ռուս մեծ պոետ Բրյուսովը գրում էր, որ կալանքը սահմանափակ տարածքում ժամանակի ավելցուկ է։ Գերնպատակս է՝ թե՛ այստեղ, թե՛ հետագայում ազատության մեջ, մնալ մարտունակ եւ մրցունակ՝ ե՛ւ հոգով, ե՛ւ մարմնով։ Ուստի շատ կարդում եմ, հաճախ՝ գրում, փորձում չմոռանալ նաեւ ֆիզիկականի մասին։ Ուշքումիտքս դրսում է՝ ընտանիքիցս մինչեւ հայրենիք։ Սեպտեմբերի 19-ին եւ դրանից հետո առայսօր հոգեվիճակս շատ ավելի ծանրացած է՝ հասկանալի պատճառներով։ Մշտապես կարդում եմ անգլալեզու քաղաքագիտական նյութեր, գեղարվեստականներից Բլոկի եւ Ախմատովայի հատորներն են ինձ ընկերակցում։ Ավարտում եմ Սամուել Հանթինգտոնի «Ո՞վ ենք մենք» աշխատությունը, հաջորդը Նասիմ Թալեբի «Skin in the game» գիրքն է լինելու։ Լրահոսի դեֆիցիտն առկա է։ Հեռուստաալիքներից «Երկիր Մեդիայի» անջատումից հետո քաղաքական լրահոսի միակ աղբյուրը «5-րդ ալիքն» է (պատկերացնում եմ, թե ոնց են մարզերում լվանում մարդկանց ուղեղները, երբ չկա արբանյակային կամ ինտերնետ TV): Փաստաբաններիս միջոցով ստանում եմ նաեւ նախորդ օրվա մամուլի մշտադիտարկումը։

- ՀՀ իշխանությունները շարունակում են պատրաստվել «խաղաղության պայմանագրին», թեեւ հայտարարում են, որ Ադրբեջանը նորանոր պայմաններ է առաջ քաշում։ Ձեր կարծիքով՝ ե՞րբ կկնքվի այդ պայմանագիրը եւ ի՞նչ պայմաններով։ Որո՞նք են լինելու մեր հաջորդ զիջումները։

- «Խաղաղության պայմանագրի» անվան տակ Փաշինյանը հերթական հակազգային գործարքն է եփում հայ ժողովրդի մեջքի հետեւում։ Զավեշտալի է իրեն «ժողովրդավար» հորջորջող իշխանությունների այսպիսի վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ, երբ Վաշինգտոնում, Մոսկվայում, Բրյուսելում կամ Փարիզում ավելի լավ են տեղեկացված այդ փաստաթղթի նախագծից, քան Երեւանում, Գյումրիում կամ Կապանում։ Զավեշտալի է նաեւ, երբ ադրբեջանական արտահոսքերն են դառնում տեղեկացվածության աղբյուր՝ հայ պաշտոնյաների պերճախոս ճոռոմաբանությունների ֆոնին։ Ինչ վերաբերում է նոր զիջումներին, ապա ակնհայտ է, որ քանի դեռ Փաշինյանն է ներկայացնում մեզ եւ մեր երկիրը, ադրբեջանական պահանջների ցանկը միայն ընդլայնվելու է։ «Տանք, որ հանգիստ ապրենք» բանաձեւը դավաճանությանը հավասար ինքնախաբեություն է։ Ադրբեջանի ու Թուրքիայի միակ նպատակն է, որ մենք չապրենք, ուստի տկար եւ անողնաշար նիկոլական Հայաստանը ոչ մի երաշխիք ունենալ չի կարող, քանի դեռ հրաժարվում է պաշտպանել սեփական շահերը։ «Զանգեզուրի միջանցք», «փախստականների վերադարձ», «անկլավներ»՝ այս ամենը ոչ թե բուն հիվանդությունն են, այլ ազգային անջատված ինքնապաշտպանական բնազդի հետեւանքներ, ախտանիշներ, սիմպտոմներ։ 

- Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են մնալ լարված, վերջերս ԱԽՔ Արմեն Գրիգորյանը չմեկնեց Մոսկվա` ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը, Փաշինյանը չմասնակցեց ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ձեր կարծիքով՝ ո՞ւր են հասնելու հայ-ռուսական հարաբերությունները նման «փոխհրաձգությունների» պայմաններում, ի՞նչ հետեւանքներ կունենա դա Հայաստանի համար։

- Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող գեոպոլիտիկ շրջադարձը կարելի էր չդիտարկել որպես ցնորք, եթե Ռուսաստանն անհաջողություններ գրանցեր ուկրաինական պատերազմում եւ զիջեր դիրքերը գլոբալ դիմակայության մեջ: Սակայն պրոցեսները հակառակի մասին են վկայում։ Փաշինյանի պահվածքը, իրոք, աննախադեպ է․ Հայաստանը դառնում է աշխարհի միակ երկիրը, որ Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության ընթացքում ճամբար է փոխում, փոխանակ իրացներ ոսկերչական ճշգրտության դիվանագիտական աշխատանք կամ առավել հավասարակշռված լիներ, ինչպես Վրաստանը կամ Թուրքիան։ Անշուշտ, ՀԱՊԿ-ն դժվար է որակել որպես ամենաարդյունավետ ռազմաքաղաքական դաշինք։ Իհարկե, ահռելի է նաեւ Փաշինյանի մեղքը ՀԱՊԿ-ից կամ ՌԴ-ից ակնկալվող օգնությունը չստանալու մեջ։ Բայց եթե Փաշինյանի հիմնավորումները` ՀԱՊԿ-ից Հայաստանին ցուցաբերվելիք օգնության մասին բանաձեւը հետ կանչելու մասին, ճիշտ էին, ապա անհապաղ պետք էր աշխատանքից ազատել Արարատ Միրզոյանին, ով տվել էր իր համաձայնությունը դեռեւս Երեւանում անցյալ տարի քննարկված, բայց, Նիկոլի ասելով, Հայաստանի սահմանները չճանաչող փաստաթղթին։ Եթե այդ թուղթն այդքան վատն էր, ո՞նց կարելի է դրան ok տված մարդուն պահել ԱԳ նախարարի պաշտոնին։ Պարզ է, չէ՞, որ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացրել է իրավիճակը։
Իսկ հիմա էլ ավելի ցուգցվանգային է Փաշինյանի վիճակը։ Եթե նա ստորագրի Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մեկ տասնյակից ավելի որոշումները, որոնք, վստահաբար, ՌԴ- Արեւմուտք պայքարի դրոշմն են կրում, ապա ջուրը կգցի Արեւմուտքին հաճոյանալու իր ջանքերը։ Իսկ եթե չստորագրի, կստացվի, որ Հայաստանը ոչ միայն բոյկոտում է ՀԱՊԿ աշխատանքները, այլեւ խոչընդոտում դրանք՝ այստեղից բխող բոլոր հետեւանքներով։

- Հայաստանում աճում է քաղբանտարկյալների թիվը, մեղադրանք են առաջադրում «բռնության կոչերի» համար, ինչո՞ւ է իշխանությունը բանտարկում քաղաքական ընդդիմախոսներին։

- Ճակատագրի դառը հեգնանք է, որ այսօր մոտ 50-ական հայ քաղբանտարկյալ կա թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի բանտերում։ Իրականում սա օրինաչափ է՝ ազատազրկել այն մարդկանց, որոնք դեմ են հայկական շահերի հաշվին Հարավային Կովկասի վերաֆորմատավորմանը։ 2018-ից հետո Փաշինյանի իշխանությունը խարսխված է ստի վրա, բայց 44-օրյա պատերազմից հետո միայն ստով պահել իշխանությունը՝ չի ստացվի, եւ նիկոլական իշխանությունները փորձում են աճեցնել ու հենվել երկրորդ ոտքի՝ վախի մթնոլորտի վրա, մանավանդ որ Արեւմուտքն այս փուլում համարժեք չի արձագանքում Հայաստանում մոլեգնող հակադեմոկրատական տեռորին, քանզի Փաշինյանն իրականացնում է իրենց գեոպոլիտիկ շահերից բխող քայլեր։ Այսինքն, նա քարտ-բլանշ ունի՝ ներսում անելու ինչ ուզում է, քանի դրսում անում է` ինչ իրենց պետք է։ Սակայն սա էլ է ժամանակավոր։ Զելենսկու օրոք ուկրաինական կոռուպցիայի ու ժողովրդավարական հետընթացի մասին արեւմտյան մամուլի շատացող հրապարակումները՝ վկա։ Միակ արդյունավետ միջոցը՝ բռնաճնշումներին դիմակայելու, չվախենալն է։

- Ոչ ոք չէր սպասում, որ Արցախի կորստից հետո ընդվզումի ալիք չի լինի, ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչ պետք է անեն ընդդիմությունը եւ հասարակությունը։ Քաղաքական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

- Ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունն առկա օրակարգով եւ մեթոդաբանությամբ վաղուց հասել է իր մաքսիմումին։ Մշտապես անելով նույնը՝ հնարավոր չէ ակնկալել այլ արդյունք։ Ներքաղաքական պայքարը կարիք ունի նոր դեմքերի, նոր գաղափարների, նոր մեթոդաբանության։ Երեւանի վերջին ընտրություններն ապացուցում են, որ եթե ազգային ուժերը այս խնդիրն ինքնուրույն չլուծեն, որակով եւ հնարավորինս արագ, քաղաքական դաշտում կամրապնդվեն նիկոլական լաբորատորիաներում բուծված, նույնքան մանկուրտ գրպանային խոսացող գլուխներ։ Հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին սկիզբ առած իշխանամետ խոսակցություններն այդ մասին են։

 Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}