Իշխանությունը հավերժ չէ, ինչ-որ մի օր մեր տեղը պետք է զիջենք. Արսեն Թորոսյան
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները։ Այս հարցը քննարկվում է ԱԺ այսօրվա նիստում:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը համառոտ ներկայացրել է առաջադրված երեք թեկնածուների կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Թեկնածուներից ԱԺ էր ներկայացել միայն Սերգեյ Մարաբյանը։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասել է, որ չկան ֆավորիտ թեկնածուներ: Նրա խոսքով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի առաջնորդվում ֆավորիտների տրամաբանությամբ և մինչև այս պահը խմբակցությունը չունի որոշում թեկնածուի ընտրության հարցում, հատկապես, երբ երեք թեկնածուներից երկուսին չեն լսել:
«Մենք վստահ ենք, որ դատական համակարգում կան արժանավոր մարդիկ, ում լսելու կարիք ունի հանրությունը: Համակարգը հիանալի հնարավորություն է դատական իշխանությունը ժողովրդին մոտեցնելու համար: Դատական իշխանության հիմքը ժողովուրդն է»,- ասաց նա։
Ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն ասաց. «Իշխանություններն ու ընդդիմությունները հավերժ չեն, սովորաբար իրար տեղերը փոխում են, իմ պատկերացրած ժողովրդավար Հայաստանում ընտրությունների միջոցով մենք պետք է ինչ-որ մի օր մեր տեղը զիջենք։ Ուզում եմ ես և իմ երեխաներն ապրենք այնպիսի երկրում, որ դատավորները, իրոք, առաջնորդվեն միայն իրենց խղճով ու Հայաստանի օրենքներով, միջազգային պայմանագրերով»։
Նա ընդգծեց, որ պետք է վերջ տան ֆավորտների և ոչ ֆավորիտների մասին ասեկոսեներին։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան