Գրիգոր Երիցյան. Երևանում 2018-ից հետո առնվազն 2 անգամ երևանցիների փոխարեն որոշել են, թե ով պետք է լինի քաղաքապետը
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը, արձագանքելով այսօր Ալավերդիի քաղաքապետին անվստահություն հայտնելուն ու դրա դեմ քաղաքի բնակիչների բողոքին, գրում է.
«Ալավերդցիները բողոքի ակցիա են իրականացնում համայնքապետարանի առջև և պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել ու իրենց փոխարեն չորոշել, թե ով պետք է ղեկավարի համայնքը։
Երևանում 2018-ի քաղաքապետի ընտրություններից հետո առնվազն 2 անգամ առանց ընտրությունների երևանցիների փոխարեն որոշել են, թե ով պետք է լինի քաղաքապետը:
ՏԻՄ-երում այս շարունակական այլանդակությունը դառնում է օրինաչափություն»։
Հարակից հրապարակումներ`
- Արեն Մկրտչյանը հինգ տարի պատգամավոր է եղել, ի՞նչ է արել Ալավերդիի համար. Ակցիա
- ՔՊ-ականներն անվստահություն հայտնեցին Ալավերդիի քաղաքապետին
- «Հըլը խելոք մնա, ձեռնե՛րդ», «Մի հատ դուրս հանեք սրան». Ալավերդիում կրքերը չեն հանդարտվում
- Մի խմբակը չպետք է պետական լծակներն օգտագործի մարդկանց ապօրինի ազատազրկելու համար. Չալաբյան
- Ալավերդիում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել բողոքի
- Թեժ ու լարված իրավիճակ է Ալավերդիում, ավելի քան հազար ոստիկան է բերվել. Մեսրոպ Առաքելյան