Դանիել Իոաննիսյան. Ալավերդիում տեղի ունեցած մեկ դրվագով կներկայացնենք հանցագործության մասին հաղորդում
«Մեր թիմը պատրաստվում է դատախազություն ներկայացնել հանցագործության մասին հաղորդում՝ կապված այն փաստի հետ, որ Ալավերդիի՝ փաստացի գործող քաղաքապետին թույլ չեն տվել մասնակցել ավագանու նիստին»,-Panorama.am-ին հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Ինչ վերաբերում է Ալավերդիի ավագանու անդամներից մեկի՝ խմբակցությունից դուրս գալուն, քաղաքապետին անվստահություն հայտնելուն, նոր քաղաքապետ ընտրելուն, համայնքապետարանի շենքում տեղի ունեցած քաշքշուկին, հնչած հայտարարություններին, ապա Իոաննիսյանի խոսքով, դրանք դեռ ուսումնասիրման փուլում են։
«Մյուս հարցերն ուսումնասիրվում են, ավելի ուշ հանդես կգանք հայտարարությամբ, կհայտնենք կարծիք»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արեն Մկրտչյանը հինգ տարի պատգամավոր է եղել, ի՞նչ է արել Ալավերդիի համար. Ակցիա
- «Հըլը խելոք մնա, ձեռնե՛րդ», «Մի հատ դուրս հանեք սրան». Ալավերդիում կրքերը չեն հանդարտվում
- Մի խմբակը չպետք է պետական լծակներն օգտագործի մարդկանց ապօրինի ազատազրկելու համար. Չալաբյան
- Ալավերդիում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել բողոքի
- Թեժ ու լարված իրավիճակ է Ալավերդիում, ավելի քան հազար ոստիկան է բերվել. Մեսրոպ Առաքելյան