Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիեր
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:25-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նածարարության ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 4-րդ ենթակայանի բժիշկների թիվ 47 խումբը կանչով մեկնել է էրեբունի փողոցի շենքերից մեկի բնակարան, որտեղ խոհանոցում հայտանբերել են դիեր:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս. Երանոսյանի գլխավորությամբ
Նշվում է, որ մահացածները ամուսիններ էին, և, ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են շմոլ գազից, իսկ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են գազի անվտանգության համար նախատեսված հատուկ սարքն՝ անջատված, ծխահեռացման խողովակներն էլ՝ կիսամաշված վիճակում են եղել, ու եթե գազի անվտանգության հատուկ սարքը անջատված չլիներ, ապա ողբերգական այս դեպքը տեղի չէր ունենա:Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.«Մահացածները ամուսիններ էին՝ իրենց քրտինքով վաստակող:
Երբևէ վատ բան չենք տեսել նրանց կողմից: Հարգանք էին վայելում ոչ միայն բարեկամների, այլ նաև հարևանների շրջանում: Ցավալի է, որ նման բախտի արժանացան՝ իրենց անփութության հետևանքով: Եթե էդ գազի անվտանգության «ճվճվիկը» անջատած չլինեին, հաստատ չէին մահանա: Գազի տեսուչը հաճախակի է ստուգումներ կատարում մեր թաղում, ու չի բացառվում՝ տեսուչի այցից հետո իրենք անջատել են այդ անվտանգության սարքը: Ամեն դեպքում՝ ցավ ենք ապրում, որովհետև իրոք լավ մարդիկ էին, լավ ամուսիններ»:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիերի դատաբժշկական փորձաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան