Զուրաբյան. ՔՊ-ն անցավ զենքին, որին կատարելապես է տիրապետում՝ խուժանության ու գյադայության
«ՔՊ-ն անցավ զենքին, որին կատարելապես է տիրապետում։ Դա ո՞րն է. սադրանքը, գյադայությունը, խուժանությունը։ Իրենք անցան իրենց հարազատ ոճին, տեսաք՝ ինչ տեղի ունեցավ»,-արձագանքելով Ալավերդիի գործող քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշմանը՝ համայնքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեղ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նա նշեց՝ ՔՊ-ականները սկսեցին հայհոյանքներ տեղալ համայնքապետի հասցեին, սկսկեցին քաշքշել։
«Այսինքն պահեցին գողի նման, որի ձեռքը գողության պահին բռնել ենք»,-ասաց Զուրաբյանը։
«Դուք զարմանո՞ւմ եք»,-հարց հնչեցրեց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Չէ, չենք զարմանում, ուղղակի արձանագրում ենք»,-պատասխանեց Զուրաբյանը։
«Մենք էլ»,-պատասխանեց ակցիայի մասնակից կինը։
Հարակից հրապարակումներ`
- Արեն Մկրտչյանը հինգ տարի պատգամավոր է եղել, ի՞նչ է արել Ալավերդիի համար. Ակցիա
- ՔՊ-ականներն անվստահություն հայտնեցին Ալավերդիի քաղաքապետին
- «Հըլը խելոք մնա, ձեռնե՛րդ», «Մի հատ դուրս հանեք սրան». Ալավերդիում կրքերը չեն հանդարտվում
- Ալավերդիում բազմաթիվ մարդիկ դուրս են եկել բողոքի
- Թեժ ու լարված իրավիճակ է Ալավերդիում, ավելի քան հազար ոստիկան է բերվել. Մեսրոպ Առաքելյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան