Հայաստանը բռնցքամարտի մրցաշարեր անցկացնելու առումով օրինակ է համաշխարհային բռնցքամարտում․ ֆեդերացիայի նախագահ
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը գրում է․
«Հայկական բռնցքամարտը հերթական փառահեղ էջը գրեց իր պատմության մեջ՝ ապացուցելով, որ քրտնաջան ու հետևողական աշխատանքը չի կարող անպտուղ մնալ: Պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց 10 մեդալ՝ 4 ոսկի, 5 արծաթ և 1 բրոնզ:
Սա բացառիկ արդյունք էր հայկական բռնցքամարտի պատմության մեջ: Թիմային պայքարում մենք երկրորդն ենք: Զիջեցինք միայն ռուսներին, որոնք աղջիկների մրցակցությունում ներգավված էին ամբողջական թիմով, իսկ մենք ընդամենը 3 մարզուհով, որից մեկը նվաճեց արծաթ: Եթե լիներ միայն տղամարդկանց հաշվարկը, մենք կգերազանցեինք նաև Ռուսաստանի ընտրանուն: Փաստացի մեր 16 մարզիկներից 10-ը բարձրացան պատվո հարթակ:
Այս հավաքականը ունի բոլոր շանսերը՝ դառնալու հայկական բռնցքամարտի ոսկե ընտրանին:
Շնորհավորում եմ մեր հավաքականի բոլոր մարզիչներին ու մարզիկներին, նաև բռնցքամարտիկների անձնական մարզիչներին: Շնորհակալություն լավ աշխատանքի համար, շնորհակալություն նաև Հայասատանի բռնցքամարտի ֆեդերացիայի այն անձնակզամին, որը ջանք չխնայեց պատանիների աշխարհի առաջնությունը լավագույնս կազմակերպելու համար: Շնորհակալություն Հայաստանի կառավարությանը և այն բոլոր գերատեսչություններին ու մարզական կառույցներին, որոնք աջակցեցին մեզ:
Արդեն իսկ շնորհավորանքներ ենք ստանում տարբեր երկրներից՝ աշխարհի առաջնությունը լավագույնս անցկացնելու համար:
Հպարտ եմ, որ Հայաստանը բռնցքամարտի մրցաշարեր անցկացնելու առումով օրինակ է համաշխարհային բռնցքամարտում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան