Ճշմարտությունից այս իշխանությունները վախենում են․ Հայկ Դերզյան
Կալանքի տանելն այս իշխանությունների սիրելի բնավորության գիծն է դարձել։ Այս մասին Մամիկոն Ասլանյանի դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Հայկ Դերզյանը։
«Դատական համակարգը ես կբնորոշեի մահացած մարդու հետ, որից ոչ շարժում է պետք ակնկալել, ոչ էլ՝ այլ բան։ 2018թ․-ից հետո դատական համակարգի վրա շարունակվեցին ճնշումները՝ դատարանների շրջափակում, մարդկանց վրա ճնշումներ։ Տեսանք, որ կան մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալներ, որոնք ընտրություններին մասնակցեցին բանտից, կամ իշխանության թեկնածուին հաղթելուց հետո բանտ ընկան, կամ էլ՝ նրանք, ովքեր ճշմարտությունն էին բացահայտում։ Կալանքի տանելն այս իշխանությունների սիրելի բնավորության գիծն է դարձել։ Ճշմարտությունից այս շխանությունները վախենում են»,- ասաց Հայկ Դերզյանը։
Նրա կարծիքով՝ այս տեմպերով կշարունակեն կալանավորել մարդկանց, որոնք կդժգոհեն այս իշխանությունների դավաճանական գործողություններից։
«Բացի իրենց գրպանը լցնելուց, միջոցառումների վրա տասնյակ միլիոններ ծախսելուց, այլ բան ուղղակի չեն անում։ Դա այն իրողությունն է, որում ապրում ենք»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Եթե այդ որոշումներն օրինական են, ապա ի՞նչ է քննում դատարանը․ Մամիկոն Ասլանյանի պաշտպան
- Վերջում պարզվում է, որ «խաղը ծախված էր»․ Մամիկոն Ասլանյան
- Մամիկոն Ասլանյանը դատարանի դահլիճում ուղղակի ջախջախեց «ժողովրդավարության բաստիոնի» շոուն․ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները