Եթե այդ որոշումներն օրինական են, ապա ի՞նչ է քննում դատարանը․ Մամիկոն Ասլանյանի պաշտպան
որ վաղը դատարանը կկայացնի այնպիսի դատական ակտ, որով կփոխարինվի Ասլանյանի նկատմամբ ընտրված կալանքը։
«Մեզ ցանկանում ենք, որպեսզի կալանքը վերացվի, ցանկացած այլ խափանման միջոց, որը կկիրառի դատարանը, մեզ համար ընդունելի է»,- դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ասլայանի փաստաբան Արատակ Ոսկանյանը։
Նրա խոսքով՝ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար։
«Համայնքի ղեկավարն ընդունել է որոշումներ։ Բոլոր մեղադրանքների հիմքում դրված է որոշակի վարչական ակտերի ընդունումը։ Ցանկացած վարչական ակտի իրավաչափությունը կարող է որոշվել բացառապես վարչական դատարանի կողմից։ Քանի դեռ Վարչական դատարանն ինչ-որ վարչական ակտ անվավեր չի ճանաչել, գործում է դրա իրավաչափության կանխավարկածը։ Ոչ մի պետական մարմին, այդ թվում՝ դատարանը, չի կարող կասկածի տակ դնել դրա իրավաչափությունը։ Մամիկոն Ասլանյանի վարչական ակտերը օրինական ուժի մեջ են, վերացված չեն, բայց նրան մեղադրան է առաջադրվել անօրինական որոշումներ ընդունելու համար։ Քրեական դատարանը չի կարող ասել, որ Մամիկոն Ասլանյանն ընդունել է անօրինական որոշումներ։ Հիմա հարց է առաջանում՝ եթե այդ որոշումներն օրինական են, ի՞նչ է քննում դատարանը»,- հստակեցրեց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Վերջում պարզվում է, որ «խաղը ծախված էր»․ Մամիկոն Ասլանյան
- Մամիկոն Ասլանյանը դատարանի դահլիճում ուղղակի ջախջախեց «ժողովրդավարության բաստիոնի» շոուն․ Մանուկյան
- Փաստաբանը կմիջնորդի Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոփոխելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան