Սատարում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանը. Մեհդի Սոբհանի
«Իրանցիների և հայերի միջև երկարաժամկետ պատմական կապերը և բարի դրացիական հարաբերությւոնները երկու կառավարությունների իջև արժեքավոր ակտիվներ են, որոնք մեզ թույլ կտան բարելավել հետագա հարաբերությւոնները՝ հենվելով անցյալի վար»,-«Նոր տարածաշրջանային իրողություններ» և «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում ունեցած իր ելույթում ասաց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Նրա խոսքեվ՝ երկու երկրների միջև ընդհանուր սահմանը, տարածաշրջանի այլ երկրների համեմատ, ամենակարճն է, բայց որակի տեսակետից այն լավագույններից մեկն է, որ միշտ եղել է բարեկամության և բարիդրացիության սահման։
«Երկու երկրները երբևէ իրար չեն սպառնացել և միշտ հնարավորություններ են ստեղծել միմյանց համար»,-ասել է նա՝ շեշտելով, որ հարաբերությւոնները տարբեր ուղղություններով են զարգացել։
Դեսպանի խոսքով՝ փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը բազմապատկվել է՝ հասնելով է 1 մլրդ դոլարի և երկու հարևան երկրները փոխշահավետ պայմանագրեր են կնքել էներգետիկայի և ենթակառուցվածքի զարգացման ոլորտում։
«Կասկած չկա, որ տարանցիկ ենթակառուցվածքների և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կնպաստի ոչ միայն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը, ժողովրդների շփումներին այլև տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցության համր»,-ասաց դեսպանը։
Մեհդի Սոբհանին ասաց, որ Հնդկաստանից մինչև Սև ծով Հայաստանով տարանցման հնարավորությունները հուսալի ճանապարհ կբացեն դեպի Եվրոպա ապրանքների շարժի համար՝ կարևորելով նախագծում Հնդկաստանի և Հայաստանի մասնակցությունը։
Ողջունելով Հայաստանի ձեռնարկած խաղաղություն հաստատելու նախաձեռնությունը՝ իրանի դեսպանն ասաց.«Սատարում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը, սատարում ենք տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությանը»
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի, Հնդկաստանի և ԵԱՏՄ երկրների միջև. Մնացական Սաֆարյան
- Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումը վճռորոշ կարևորություն ունի. ՀՀ ԱԳ փոխնախարար