«Կասպերսկի»-ն կազմել է 2024-ի ֆինանսական կիբեռսպառնալիքների կանխատեսումը
«Կասպերսկի» ընկերությունը կազմել է 2024-ի ֆինանսական կիբեռսպառնալիքների վերաբերյալ կանխատեսումը, որի համաձայն՝ ֆինանսական կիբեռանվտանգության փորձագետները ստիպված կլինեն լուծել բազմաթիվ բարդ խնդիրներ և դիմակայել ֆինանսական համակարգերի խոցելիությունները շահագործող չարագործների ավելի ու ավելի հնարամիտ մարտավարություններին և գործիքներին:
Ընկերությունը հայտնում է, որ, իր փորձագետների գնահատմամբ, 2024-ին ֆինանսական հատվածում սրընթաց կաճի մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների կիրառմամբ կիբեռգրոհների թիվը: Գեներատիվ արհեստական բանականության օգնությամբ կիբեռհանցագործները կստեղծեն ճշմարտանման գովազդային հայտարարություններ, էլեկտրոնային նամակներ և այլ հաղորդագրություններ:
Ակնթարթային վճարման համակարգերը դառնում են համաշխարհային թրենդ, և կիբեռհանցագործները կփորձեն դրանք ինտեգրել իրենց խարդախ սխեմաներին: Սպասվում է փոխանակման բուֆերի միջոցով գրոհների թվի աճ՝ այն վնասաբեր ծրագրերի օգնությամբ, որոնք հատուկ հարմարեցված են ակնթարթային վճարումների նոր համակարգերին։ Գողացված միջոցների արագ, անարգել դուրսբերման համար ավելի ու ավելի հաճախ կօգտագործվեն մոբայլ բանկային տրոյացիներ։
Ավտոմատ փոխանցման մոբայլ համակարգերը (ATS) համեմատաբար նոր մեթոդ են, որի դեպքում բանկային վնասաբեր ծրագիրը գործարքներ է կատարում, հենց օգտատերը մուտք է գործում բանկային հավելված: ATS-ն այժմ հանդիպում է բրազիլական վնասաբեր ծրագրերի միայն մի քանի ընտանիքներում, բայց մոբայլ բանկինգի տարածման հետ մեկտեղ դրանք կհայտնվեն նաև այլ երկրներում:
Արևելյան Եվրոպայի շատ կիբեռհանցագործներ վերջերս անցել են ծածկագրիչների՝ հրաժարվելով առցանց բանկինգի համար վնասաբեր ծրագրերից։ Ազատված տեղը կարող են զբաղեցնել բրազիլական բանկային տրոյացիները։ Որոշ ընտանիքներ, օրինակ՝ Grandoreiro-ն, արդեն ակտիվ են ամբողջ աշխարհում. դրանցից տուժել է ավելի քան 900 բանկ 40 երկրներում:
Շորթողների խմբերն ավելի մանրակրկիտ կընտրեն իրենց թիրախները՝ փրկագին ստանալու կամ առանձնապես մեծ գումար պահանջելու հնարավորությունները մեծացնելու համար: Ռազմավարության փոփոխությունը ֆինանսական կազմակերպությունների վրա գրոհները կդարձնի ավելի նպատակային և ավերիչ:
Հաջորդ տարին կնշանավորվի տագնապալի միտումով. բաց սկզբնական կոդով ծրագրերում բեկդորներ ավելի հաճախ կհանդիպեն, քան նախկինում: Կիբեռհանցագործները շահագործելու են բաց սկզբնական կոդով տարածված ԾԱ-ի խոցելիությունները՝ սպառնալիքի տակ դնելով այն օգտագործող կազմակերպությունների անվտանգությունը, տվյալները և ֆինանսները:
Չարագործները ավելի հազվադեպ են ապավինելու զրոյական օրվա խոցելիություններին և կենտրոնանալու են առաջին օրվա էքսպլոյտների վրա: Այդ միտումը կարող է պայմանավորված լինել զրոյական օրվա խոցելիությունների թվի նվազմամբ, ինչի պատճառով հանցագործներն ստիպված են լինում փնտրել գրոհների ավելի հուսալի և հասանելի մեթոդներ:
Սոցիալ-քաղաքական հակամարտությունների ֆոնին կմեծանա հաքտիվիստների ակտիվությունը, որոնց նպատակն է շարքից հանել կրիտիկական ենթակառուցվածքներն ու ծառայությունները: Նման խմբերը լուրջ վտանգ են ներկայացնում ֆինանսական և այլ կազմակերպությունների համար, առանց որոնց հասարակությունը չի կարող նորմալ գործել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան