Ինչ-որ տեխնիկական թերություն է եղել, որն արժանացել է ՌԴ ԱԳ նախարարի ուշադրությանը․ Միրզոյան
ստանի և ՌԴ-ի հարաբերությունների օրակարգը բազմաթիվ ոլորտներ և հարցեր է ընդգրկում, նաև ՝ տարածաշրջանային խաճժչվող հետաքրքրություններ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման նպատակներին։
«Մենք մեծ հաճույքով օգտագործում ենք առիթները ՝ շփվելու համար։ Այս անգամ էլ ՌԴ ԱԳ նախարարը մեզ ներկայացրեց վերջին որոշ իրադարձությունների կամ աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց տեսլականը, մենք էլ կիսվեցինք իրենց դիրքորշումների վերաբերյալ մեր ընկալումներով և տարբեր զգայուն հարցերի շուրջ ՌԴ պահվածի, դիրքորոշումների մեր ընկալումներով»։
Միրզոյանը Լավրովի հետ հանդիպումն արդյունավետ է համարում։ Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳՆ-ի կողմից հրապարակված տեսանյութին, որտեղ կար բողոք ՀՀ ներկայացուցչից, ապա Միրզոյանը բացատրում է․
«Այո, տեսել եմ այդ տեսանյութը, կարծում եմ՝ թյուրիմացության մասին է խոսքը։ Սերգեյ Լավրովը կարծում էր, որ հանդիպման նախաձեռնությունը եկել է ԵԱՀԿ-ում մեր մշտական ներկայացուցչից, մինդեռ իմ ունեցած տեղեկություններով՝ ամենևին այդպես չէ։ Կրկնում եմ՝ ինչ-որ տեխնիկական թերություն է եղել, որն արժանացել է ՌԴ ԱԳ նախարարի ուշադրությանը։ Խոսակցությունն այն մասին էր, թե ո՞վ է նախաձեռնել այդ հանդիպումը, ես ասացի՝ մենք չենք նախաձեռնել»։