Համոզված եղեք՝ ընտրությունների արդյունքում միաձայն իշխող կուսակցության կողմից դուք չեք ընտրվի.Գառնիկ Դանիելյանը՝ Հայկուհի Հարությունյանին
«Տիկին Հարությունյան, բայց ճիշտն ասած, ես տպավորություն ունեմ, որ, կներեք, բայց դուք չեք ընտրվելու»,-ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձանխողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա հայտարարեց, որ այդպիսի տպավորություն է ստացել օրվա նիստի քննարկումներից։
Արձանագրելով, որ ՔՊ պատգամավորները հայտարարեցին, թե որոշում չունեն, որ Հայկուհի Հարությունյանին չեն ընտրելու՝ ընդդիմադիր պատգամավորը հավելեց. «Բայց համոզված եղեք՝ ընտրությունների արդյունքում միաձայն իշխող կուսակցության կողմից դուք չեք ընտրվի»։
Ընդդիմադիր պատգամավորը հիշեց, որ հեղափոխությունից հետո հայտարարում էին, որ ծանոթ-բարեկամ սկզբունքը չպետք է գործի և շարունակեց թվարկել. «Ասում էին, որ չպետք է այնպես լինի, որ փոշեկուլ և հեռուստացույց ապառիկով գնած մարդիկ տներ, դղյակներ ունենան, չպիտի այնպես լինի, որ ընդդիմադիր կողմնորոշում ունեցող մարդիկ ազատվեն աշխատանքից և աշխտանքի վայրում պարզ իրենց ասեն, թե ինչու պետք է ազատվեն աշխատանքից, երբ որ համայնքի՝ իրենց սրտի ղեկավարը չի ընտրվում, չպիտի ասեն՝ դու պետք է հրաժարական տաս, թե չէ քեզ համար վատ կլինի»։
Դանիելյանը հարցրեց, թե կոռուպցիոն կանխարգելման հանձնաժողովի անդամը չի կարծում, որ խնդիրը կայանում է նրանում, որ շատ դեպքերում հասցեական չեն հնչեցվում այն մարդկանց անունները, որոնք այդ ամեն ինչը կատարում են։
Հայկուհի Հարությունյանը հայտնեց, թե քանի դեռ եզրակացույուն չկա՝ Կոռուպլցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող անուններ հնչեցնել։
Հարակից հրապարակումներ`
- Կոռուպցիայի կանխարգելման հաձնաժողովով ՔՊ խմբակցության 25 պատգամավոր է անցել. Հայկուհի Հարությունյան
- Գնդակը հիմա արդարություն և արդարադատություն իրականացնող ինստիտուտների դաշտում է. Նիկոլ Փաշինյան
- Մեկն արդարադատություն կարող է համարել մյուսին շքամուտքում գնդակահարելը, երկրորդը՝ մյուսի ծնոտը ջարդելը. Փաշինյան