Ինչո՞ւ մինչև հիմա պաշտոնապես չի հրապարակվում 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների անունները․ Գեղամ Նազարյան
«Ցանկանում եմ վերջապես լսել, թե ինչո՞ւ մինչև հիմա պաշտոնապես չի հրապարակվում 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների անունները, ե՞րբ է հրապարակվելու և արդյո՞ք աշխատանք տարվում է ճշտելու համար,թե Արցախում տեղի ունեցած վերջին ողբերգության ընթացքում քանի՞ հոգի է զոհվել և քանիսն են համարվում անհետ կորած»,- ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացում հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի պատասխանն ավելի քան համառոտ էր․ «Զինապահ հիմնադրամի կայքում հրապարակված են բոլոր տվյալները»։
Նազարյանն արձագանքեց․ « Սա ոչ թե հիմնադրամի խնդիր է, այլ տեսականորեն հնարավոր է ընտանիքներ լինեն, որոնք հրաժարվեն գնալ դիմում գրել և գումար ստանալ։ Նշանակում է այդ հերոսի անունը որևէ տեղ չի՞ հրապարակվելու։ Այդ զինվորներն արժանի չե՞ն, որ ՊՆ-ի պաշտոնական կայքում մի բաժին հատկացվի և հրապարակվեն զոհերի անունները՝ վերջապես տարատեսակ խոսակցություններից խուսափելու համար։ Հաջորդ հարցս, թեև Ձեզ ուղղված չէ, մենք գիտե՞նք,թե քանի հոգի է անհետ կորած,քանիսը՝ զոհված»։
«Զոհվածների անունները հրապարակելու համար արդեն իսկ հարթակը կա։ Ինչ վերաբերում է զոհերին և անհետ կորածներին, ապա բազմիցս թվաքանակի վերաբերյալ հայտարարություն արվել է ՊՆ-ի կողմից»,- ասաց Մկրտչյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան