«Ժողովուրդ». «ՀայաՔվեի» նախագծին կողմ է քվեարկել նաև ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ խորհրդարանում ԱԺ ՔՊ խմբակցությունը դեմ քվեարկեց «ՀայաՔվեի» նախագիծը խորհրդարանում քննարկելու հարցին: 56 հոգի դեմ էր նախագծին, 24 հոգի՝ կողմ, մեկ հոգի ձեռնպահ է քվեարկել:
ArmLur.am-ը պարզել էր, որ ձեռնպահ է քվեարկել ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը: Դա, սակայն, օրվա միակ անակնկալը չէր։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ խմբակցությունում կողմ քվեարկող է եղել։ Խոսքը Գուրգեն Արսենյանի մասին է։ Նա կողմ է քվեարկել «ՀայաՔվե»-ի նախագծին։ Եվս մեկ ՔՊ-ական պատգամավոր՝ Հռիփսիմե Հունանյանը, չի մասնակցել նախագծի քվեարկությանը, թեև դահլիճում դիմակով նստած էր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Արեն Մկրտչյանը որոշել է կռիվների և անվայելուչ շոուների միջոցով Փաշինյանի աչքին բարձրանալ
- «Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են այցելել մարզեր, որպեսզի մարզային ակտիվն իրեն անտեսված չզգա