«Ժողովուրդ». ԿԳՄՍ-ն բավարարել է դերասանուհու պահանջը, և համերգը կկայանա
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանվածներին ամիսներ շարունակ օգնություն տրամադրող դերասանուհի Անաիս Սարդարյանը օրերս դիմել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ Արցախից բռնի տեղահանված երեխաների համար միջոցառում կազմակերպելու համար տարածք տրամադրելու պահանջով։
ԿԳՄՍ փոխնախարարը իր պատասխանում նշել էր, որ արժևորում և կարևորում է նման միջոցառումները, նաև նրանց մասնակցությունը նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային ներկայացումներին։ Նամակում առկա են բազմաթիվ ուղղագրական սխալներ, և այն ուղարկել է ԿԳՄՍ նախարարությունը։
Instagram-ում «սթորիներ» անելուց հետո Անաիսին չեն համաձայնել նույնիսկ վարձով տարածք տալ։
Անաիս Սարդարյանի ինստագրամյան «սթորիներից» հետո Դանիել Դանիելյանը ընդունել և ամբողջ սխալը իր վրա է վերցրել։ Անաիս Սարդարյանի ինստագրամյան սթորիներից հետո, երբ բողոքի ալիք բարձրացավ, նրան ոչ թե անվճար, այլ վարձակալության սկզբունքով տրամադրել են «Արամ Խաչատրյան» համերգասրահը։ Սրահի վարձակալության համար պահանջել են 1 մլն 300 հազարից մինչև 1 մլն 500 հազար դրամ. թե, ըստ պայմանագրի, որքան գումար էր, Անաիսը դժվարացավ ասել։
«Կարող էին էդ գումարը չվերցնել, և մենք 1 միլիոն դրամի ավել բոթաս կունենայինք»,- ասաց Անաիս Սարդարյանը: Կարճ ասած, հանրային ճնշումներից հետո ԿԳՄՍ նախարարությունը բավարարել է դերասանուհու պահանջը, և համերգը կկայանա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում