Հայաստանը ստացել է «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղու անդամակցության հավաստագիր
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը մասնակցել է «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղու գլխավոր վեհաժողովին։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Պորտուգալիայի Կոա թանգարանում անցկացված առցանց վեհաժողովին Հասմիկ Սիմոնյանը ներկայացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունն ու Արագածի լանջի ժայռապատկերները: Հայաստանը ստացել է «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղու անդամակցության հավաստագիրը:
«Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիներից «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ»-ը ուղին համարվում է մշակութային և զբոսաշրջային ուղղությունների եվրոպական ամենամեծ ցանցերից մեկը` լայն հանրությանը ներկայացնելով եվրոպական ժայռարվեստը: Ցանցը կարողացել է ամուր դաշինք ստեղծել այն կազմակերպությունների միջև, որոնք ապահովում են հուշարձանների տեխնիկական և վարչական կառավարումը»,- ասել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։
Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիներից «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղուն անդամակցում է 44 գործընկեր և 21 համագործակցող կազմակերպություն 8 երկրից՝ Իսպանիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Իտալիա, Նորվեգիա, Ֆինլանդիա, Վրաստան և Ադրբեջան:
2010 թվականից «Նախապատմական շրջանի ժայռարվեստի արահետներ» ուղին դարձել է Եվրոպական մշակութային երթուղի:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին